Քրիստոս Իր մկրտությամբ սրբեց ջուրը, որպեսզի այդ ջուրը դառնա միջոց՝ մեր փրկության համար: Քրիստոս, Իր մկրտությամբ, ջրով մկրտությունը դարձրեց փրկության առհավատչյա՝ սրբագործելով, մաքրագործելով այն:

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 01 (225), հունվար 2019 թ.  


 

       

ԱՍՏԾՈ ՈՐԴԵԳԻՐՆԵՐ ԴԱՐՁԱՆ ՄԱՆԿԱՏԱՆ ՔՍԱՆՎԵՑ ՍԱՆԵՐ

«Գնացե՛ք, այսուհետեւ աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտե՛ք Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով»:
ՄԱՏԹ. ԻԸ 19

ենք՝ հայերս, հավատարիմ մնալով աստվածային այս պատգամին, մկրտվեցինք Սուրբ Առաքյալների ձեռքով ու, վերստին ծնունդ առած, ընդունեցինք Սուրբ Հոգու դրոշմը: Քրիստոնեացանք եւ, որդեգրվելով Աստծուն, կապվեցինք Նրա հետ հավիտենական ուխտով: Այդ օրերից ի վեր հայությունն ու քրիստոնեությունը նույնացան, եւ այլեւս ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ գալիք փորձությունները ի զորու չեղան մեզ բաժանել Աստծո սիրուց:

ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴՐՈՇՄ

Մկրտությունը եւ Դրոշմը, մեր Տեր Հիսուս Քրիստոսի փրկագործությամբ հաստատված, աստվածային խորհուրդներ են եւ առանձին մասերն են մի ընդհանուր խորհրդի, որ ժողովրդական լեզվով «կնունք» ենք անվանում: Հայ Առաքելական Եկեղեցին Մկրտության եւ Դրոշմի խորհուրդները կատարում է համաձայն իր կանոնների, որոնք գրվել են Եկեղեցու սուրբ հայրերի կողմից եւ Սուրբգրային հիմքեր ունեն: Մկրտության խորհրդի կատարումը՝ մկրտվելը, նշանակում է լվացվել, մաքրվել, իսկ խորհրդակատարման ժամանակ ջրի մեջ ընկղմումը կամ նրանով լվացումը խորհրդանշում է մկրտվողի մաքրվելն իր մեղքերից: Մկրտության խորհրդի նախօրինակ է Քրիստոսի մկրտությունը Հորդանան գետում՝ Ս. Հովհաննես Մկրտչի կողմից

ԽՈՐՀՐԴԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆԿԱՏԱՆԸ

Ս. Հակոբ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Վարուժան քհն. Տերտետյանի նախաձեռնությամբ, հունվարի 16-ին, ձեռամբ Տեր Հոր եւ Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանի, մկրտվեցին եւ Աստծո որդեգիրները դարձան Գյումրու «Երեխաների տուն» մանկական կենտրոնի քսանվեց սաներ: Կնքահոր պարտականությունն ստանձնեց Ս. Հակոբի խաչքավոր Վաղինակ Դավթյանը:

«Երեխաների տան» փոքրիկները յուրահատուկ սիրո եւ ջերմության կարիք ունեն: Այս աստվածահաճո գործը նախաձեռնելով՝ երեխաներին Քրիստոսի Եկեղեցուն անդամակցելու նպատակ էր դրված: Մկրտությունից հետո կնքահայրը շփվեց նորաօծ սաների հետ, նրանց փոխանցեց իր սրտի ջերմությունը: Երեխաների օրն ուրախ գույներով լցրեցին հրավիրված հեքիաթային հերոսները:

Հատուկ շնորհակալություն Արտյոմ Խաչատրյանին՝ նախաձեռնությանն աջակցելու համար:

ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ 6-K ՍՈՒԴԻԱՅԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները