Քրիստոս Իր մկրտությամբ սրբեց ջուրը, որպեսզի այդ ջուրը դառնա միջոց՝ մեր փրկության համար: Քրիստոս, Իր մկրտությամբ, ջրով մկրտությունը դարձրեց փրկության առհավատչյա՝ սրբագործելով, մաքրագործելով այն:

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 01 (225), հունվար 2019 թ.  


 

       

ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴՆ ՈՒ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ
ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲ ԵԿԵՂԵՑՈՒՄ

ուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնակատարությունը, ինչպես Հայաստանյայց Առաքելական բոլոր եկեղեցիներում, այնպես էլ Գյումրու Սուրբ Հակոբում սկսվեց հունվարի 5-ի երեկոյան մատուցված Ճրագալույցի Սուրբ եւ անմահ Պատարագով, քանի որ Քրիստոսի Ծնունդը կեսգիշերին եղավ:

«Ճրագալույց» նշանակում է ճրագ կամ մոմ լուցանել (վառել), իսկ վառված ճրագը խորհրդանշում է Բեթղեհեմյան Աստղը, որ առաջնորդեց մոգերին դեպի այն քարայրը, ուր խանձարուրի մեջ փաթաթված Մանուկն էր:

Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Ռուբեն քհն. Գասպարյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, պատարագիչ Տեր Հայրը, դիմելով ներկա հավատացյալներին, հանգամանալից մեկնեց օրվա խորհուրդը եւ փոխանցեց Սուրբ Ծննդյան ավետիսը:

ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՊԱՏԱՐԱԳ ԵՎ ՋՐՕՐՀՆԵՔ

Հունվարի 6-ին նույնպես մարդաշատ էր Սուրբ Հակոբ եկեղեցին, ովքեր եկել էին ներկա գտնվելու մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության Սուրբ Պատարագին, որը մատուցվեց ձեռամբ Տ. Ռուբեն քհն. Գասպարյանի: Սրբազան արարողակարգի ընթացքում ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Սուրբ Ծննդյան պատգամը:

Սուրբ Ծննդյան Պատարագից հետո, ձեռամբ Տ. Վարուժան քհն. Տերտերյանի, կատարվեց Ջրօհրնեքի ավանդական արարողակարգը, որը խորհրդանշում է Հորդանան գետում Հիսուս Քրիստոսի մկրտությունը՝ ձեռամբ Հովհաննես Մկրտչի: Հատուկ աղոթքներով եւ շարականների երգեցողությամբ ջուրն օրհնվեց Ավետարանով, Սուրբ Խաչով եւ սրբագործվեց սրբալույս Մյուռոնով:

Այնուհետեւ օրհնված ջուրը բաժանվեց ներկա հավատացյալ ժողովրդին: Այս տարի Սուրբ Խաչի կնքահոր պատվին արժանացավ Վաղինակ Դավթյանը:

Հունվարի 7-ին Սուրբ Հակոբ եկեղեցում մատուցվեց մեռելոցի Սուրբ Պատարագ, հընթացս որի կատարվեց հոգեհանգիստ «վասն համորէն ննջեցելոց»: Օրվա պատարագիչն էր Տ. Վարուժան քհն. Տերտերյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ 6-K ՍՈՒԴԻԱՅԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները