Քրիստոս Իր մկրտությամբ սրբեց ջուրը, որպեսզի այդ ջուրը դառնա միջոց՝ մեր փրկության համար: Քրիստոս, Իր մկրտությամբ, ջրով մկրտությունը դարձրեց փրկության առհավատչյա՝ սրբագործելով, մաքրագործելով այն:

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 01 (225), հունվար 2019 թ.  


 

       

ԱՐԺԵ ԻՄԱՆԱԼ

այկական ավանդության մեջ նուռը կյանքի, ծաղկման, առատության եւ ամուսնության խորհուրդն ունի: Նռան գույնն ասոցացվում է ծաղկման, իսկ նրա բազում հատիկները` սերնդագործության հետ: Պատահական չէ, որ հին հայկական հավատալիքներում հարսը նուռը խփում էր դռանը, որպեսզի իմանար, թե քանի զավակ է ունենալու: Ինչքան շատ հատիկներ թափվեին, այնքան շատ զավակ նա կունենար:

Նռան խորհրդաբանությունն օգտագործվել է նաեւ հայկական ճարտարապետության, գորգագործության, կիրառական արվեստում եւ մանրանկարչության մեջ: Իբրեւ ազգային խորհրդանիշ` այն այժմ սկսել է կիրառվել նաեւ համակարգչային գրաֆիկայում, գովազդներում ու տարբեր տեսահոլովակներում: Նռան խորհրդանիշն իրենց ֆիլմերում օգտագործել են Սերգեյ Փարաջանովը՝ «Նռան գույնը» ֆիլմում, ինչպես նաեւ Ատոմ Էգոյանը` «Արարատում»:

Արարատյան թագավորության ժամանակաշրջանում նուռը պաշտվել է իբրեւ կենաց ծառի պտուղ: Քրիստոնեության շրջանում՝ մինչեւ Է դարը, նռան պատկերագրություն չունենք, բացառություն է այս առումով Զվարթնոցի տաճարը: Պահպանված միակ վկայությունը քարե մի սյուն է՝ նռան պատկերով, որ գտնվել է Սարդարապատում: Այս լռության պատճառն այն է, որ քրիստոնեությունը նոր խորհրդանիշեր բերեց, եւ նուռն իր տեղը զիջեց խաղողին, իսկ Անահիտ չաստվածուհուն նուռ նվիրաբերելու մեր նախնիների սովորույթը փոխվեց Ս. Աստվածածնի պաշտամունքով:

Նռան խորհրդաբանությունը շատ տարողունակ է հատկապես քրիստոնեության մեջ: Այն Հիսուս Քրիստոսի խորհրդապատկերն է, խորհրդանշում է հրաշափառ Հարությունը, Աստծո շնորհների բազմազանությունը, Տիրամորը, դրախտի պտուղը եւ այլն: Ըստ ավանդություններից մեկի՝ Նոյը տապանը փակեց հենց նռով: Նուռը նաեւ Եկեղեցու խորհուրդն ունի: Նռան հատիկները պատված են պինդ կեղեւով: Այդպես էլ Քրիստոսի Եկեղեցին է, որի անդամները շատ ու բազմատեսակ են, բայց միավորված են մեկ Եկեղեցու մեջ: Իսկ հայ մեկնաբանական գրականության մեջ նուռը խորհրդանշում է Հին Կտակարանի դառնությունը, որի քաղցրությունը երեւաց Ավետարաններում եւ Եկեղեցում, ինչպես նաեւ մարգարեների խոսքերն ու արդարների փրկությունը:

ԶԱՔԱՐԻԱ ԾԱՅՐԱԳՈՒՅՆ
ՎԱՐԴԱՊԵՏ ԲԱՂՈՒՄՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները