Քրիստոս Իր մկրտությամբ սրբեց ջուրը, որպեսզի այդ ջուրը դառնա միջոց՝ մեր փրկության համար: Քրիստոս, Իր մկրտությամբ, ջրով մկրտությունը դարձրեց փրկության առհավատչյա՝ սրբագործելով, մաքրագործելով այն:

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 01 (225), հունվար 2019 թ.  


 

       

ՆՌՆՕՐՀՆԵՔ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՈՒՄ

մանորի գիշերը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում եւ հայոց բոլոր եկեղեցիներում կատարվեցին գոհաբանական մաղթանք եւ նռնօրհնեք:

Նռնօրհնեքով է ավարտվում հին տարին եւ սկսվում նորը: Հայկական ավանդության մեջ նուռը, իբրեւ ազգային խորհրդանիշ, կրում է կյանքի, ծաղկունքի եւ առատության իմաստ: Ըստ քրիստոնեական խորհրդաբանության՝ նուռը խորհրդապատկերն է Հիսուս Քրիստոսի հեղած արյան՝ խորհրդանշելով նաեւ Տիրոջ հրաշափառ Հարությունն ու Աստծո շնորհների բազմազանությունը: Հայ Եկեղեցու խորանների մեկնություններում նռնենիները համարվում են մարգարեների խոսք, որոնք, առակի նման, իրենց հաստ ու դառը կեղեւով ծածկում էին քաղցրության Ավետիսը, անմահության պտուղը՝ Քրիստոսին:

Նուռը, գլխին թագ ունենալու պատճառով, համարվել է նաեւ իշխանության նշան, իսկ պտղի հաստ կեղեւի մեջ պարփակված հատիկների բազմաքանակությունը խորհրդանշում է տիեզերքը՝ մոլորակներով ու աստղերով: Արարչաստեղծ նռնենու պտուղը հիշատակվում է Աստվածաշունչ Մատյանում: Հին Ուխտում նռան ծաղկաբողբոջները մաս են կազմել քահանայական զգեստի՝ զարդարելով ներքին պատմուճանների քղանցքները. «Ներքին պատմուճանների քղանցնքերին, ներքեւի մասում մանված կապույտ, ծիրանի ու կարմիր թելերով եւ նրբահյուս բեհեզով, նռան ծաղկաբողբոջներ կգործես» ¥Ելք ԻԸ 33¤:

Նռան խորունկ, այլաբանական պատկերը տեսանելի է նաեւ Սողոմոն արքայի հեղինակած, բացառիկ նշանակություն ունեցող, «Երգ երգոց» գրքում. «Քո այտերը նման են կիսած նռան, հարսնաքողիդ տակ» ¥Դ 3, Զ 6¤, «Քո տնկիները նռնենիների դրախտ են՝ մրգատու ծառերի պտուղներով…» ¥Դ 13¤:

Նռնենու ընձյուղները բարակ են՝ փշերով պատված, պտուղը՝ խոշոր, գնդաձեւ՝ թեթեւակի նիստերով ու գլխամասում թագ հիշեցնող գավաթիկով: Հաստ պտղամաշկում դասդասված է հյութեղ, թափանցիկ, 400-800, ավելի խոշորներում՝ 1000-1200 հատիկ, որոնց կույտերը միմյանցից բաժանված են բարակ թաղանթավոր միջնապատերով: Եվ այսպես, հոգեւոր կյանքում նուռը հանդիսանում է ներկա եւ գալիք կյանքի խորհրդանիշ, ուստիեւ հենց Ամանորի սեմին նռան օրհնությունը չափազանց ուշագրավ է եւ հոգեշահ:

31 դեկտեմբերի: Ժամը 00:00-ին Գյումրու Ս. Աստվածածին, Ս. Նշան, Ս. Հակոբ, Ս. Գրիգոր Լուսավորիչ եւ Մարալիկի Ս. Սարգիս եկեղեցիներում կատարվեց նռան օրհնություն:

Տարեմտին Ս. Աստվածածին մայր եկեղեցում նռնօրհնեքի կարգ կատարվեց ձեռամբ Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանի: Բարեպաշտական արարողության ավարտին օրհնված պտուղները բաժանվեցին ներկա հավատացյալներին:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները