Քրիստոս Իր մկրտությամբ սրբեց ջուրը, որպեսզի այդ ջուրը դառնա միջոց՝ մեր փրկության համար: Քրիստոս, Իր մկրտությամբ, ջրով մկրտությունը դարձրեց փրկության առհավատչյա՝ սրբագործելով, մաքրագործելով այն:

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 01 (225), հունվար 2019 թ.  


 

       

«ՀԱՃԱԽ ԱՅՑԵԼԵՔ ԳՅՈՒՄՐԻ՝ ՎԱՅԵԼԵԼՈՒ ՆՐԱ
ԻՆՔՆԱՏԻՊ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՈԼՈՐԻՏԸ»
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

ունվարի 25-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, արդեն սովորական դարձած այցելությամբ, Գյումրիում էր՝ բացառապես հոգեւոր ու մշակութային ոչ պաշտոնական օրակարգով:

Գյումրու հանդեպ նախագահի եւ նրա ընտանիքի վերաբերմունքն առանձնահատուկ է, ինչի մասին նախագահ Սարգսյանը բազմիցս է նշել՝ հորդորելով ու առաջարկելով հաճախակի ընտանիքներով այցելել Գյումրի՝ վայելելու նրա ինքնատիպ մարդկային ու մշակութային կոլորիտը:

Նախագահի եւ նրա տիկնոջ հերթական այցելությունն սկսվեց Շիրակի թեմի առաջնորդանիստ Ս. Յոթվերք մայր եկեղեցում մոմավառությամբ, որից հետո նրանց եւ մեծանուն կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանին իր թեմական հարկի տակ հյուրընկալեց Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Սրբազան Հայրը հյուրերին ծանոթացրեց թեմի գործունեությանը եւ կառույցներին: Նախագահը հետաքրքրվեց իրականացվող ծրագրերով եւ նախատեսվող նախագծերով՝ պատրաստակամություն հայտնելով որեւէ կերպ աջակցել դրանց:

Այցելության անդրանիկ հանգրվանը թեմի «Ճռճռան» գրատունն էր, որից հետո պատվարժան հյուրերն այցելեցին սոցիալ-կրթական կենտրոն:

Այն Շիրակի թեմի ազգային գործունեության լավագույն վկայություններից է: Աղբանոցի վերածված նախկին բաղնիքի շենքը հիմնովին նորոգվել եւ կահավորվել է՝ վերածվելով մի վայրի, ուր բոլոր շահառուներն ու այցելուներն սպասված են: Այստեղ յուրաքանչյուր ոք կարող է գտնել իր բաժին գթասրտությունը: Կենտրոնը ծավալում է կրթական, սոցիալական, երիտասարդական, հոգեւոր-մշակութային գործունեություն:

Հանրապետության նախագահն ու տիկին Նունե Սարգսյանը շրջեցին կենտրոնում, անմիջական ու ջերմ զրույցի միջոցով շփվեցին տարբեր՝ նկարչության, համակարգչային գիտելիքների, լեզուների ուսուցման եւ մյուս խմբակներում սովորող երեխաների հետ: Հանդիպումից տպավորված երեխաները հանրապետության նախագահից խնդրեցին ինքնագիր թողնել իրենց աշխատանքային տետրերում:

Էլ ավելի անկեղծ ու աշխույժ էր մթնոլորտը կենտրոնում գործող «Հեքիաթ» եւ «Ամենագետիկ» նախակրթարանների մանուկների հետ, ովքեր հյուրերին ողջունեցին երգով ու ասմունքով:

Կենտրոնում վերապատրաստվում կամ մասնագիտություն են ձեռք բերում նաեւ մեծահասակները՝ հմտանալով տարբեր մասնագիտությունների մեջ՝ կար ու ձեւից մինչեւ խոհարարություն: Տեր եւ տիկին Սարգսյանները ծանոթացան նաեւ կենտրոնի այդ ուղղության շահառուների աշխատանքին եւ նրանց հմտությունների արդյունք հանդիսացող արտադրանքին:

* * *

Հանրապետության նախագահի Գյումրի այցելության բարձրակետը մշակութային այն տոնախմբությունն էր, որ տեղի ունեցավ Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի շենքում:

Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը նշեց հոբելյականական 25-ամյակը: Օրվա առիթով կազմակերպված միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, ում խոսքով սկսվեց հանդիսությունը, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանի եւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի:

Արվեստի ուժը գյումրեցուն օգնեց հաղթահարել փորձությունները: 1992 թվականին ավերիչ երկրաշարժ տեսած քաղաքը նոր շունչ առավ: Իրանահայ կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանի մտքի թռիչքով, մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանի ջանքերով եւ մի խումբ երաժիշտների օգնությամբ հիմնվեց Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը: Այն, արդեն երկար տարիների մաքառումների, դեգերումների, դժվարին, սակայն հաճելի հիշողություններով լեցուն ճանապարհ անցնելուց հետո, այսօր ճանաչելի ու սիրելի է արվեստասերների համար:

Գյումրու մշակութային կյանքում ունեցած ներդրման, սիմֆոնիկ երաժշտության պրոպագանդման ու տարածման եւ հոբելյանական 25-ամյակի կապակցությամբ նվագախումբը պարգեւատրվեց Գյումրու համայնքի ոսկե հուշամեդալով:

Համերգից հետո նախագահը հանդիպեց նվագախմբի ղեկավարության հետ եւ, ի սրտե շնորհավորելով հոբելյանի առիթով, երախտագիտություն հայտնեց արվեստին անմնացորդ նվիրումի եւ մշակութային խիզախման համար, ինչի շնորհիվ Գյումրին այսօր ունի բարձրակարգ նվագախումբ:

«Երկրաշարժից ընդամենը 4-5 տարի հետո գյումրեցին որոշեց, որ ինքը պետք է սիմֆոնիկ նվագախումբ ունենա: Դա հատուկ մարդիկ կարող են անել, հատուկ ժողովուրդ, հատուկ կամքի ուժ եւ ընդհանրապես համառություն ու նվիրվածություն ունեցող մարդիկ»,-ասաց նախագահ Սարգսյանը: Նա պատրաստակամություն հայտնեց նաեւ որոշակի աջակցությամբ նպաստել նվագախմբի հետագա ծրագրերի իրականացմանը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները