Աստծով ապրող մարդու համար մահը պարզապես մի դուռ է, որ բացում ենք՝ մտնելու հավիտենական կյանքի եւ հավիտենական արքայության մեջ:

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 12 (224), դեկտեմբեր 2018 թ.  


 

       

ԴԺԲԱԽՏ ՁՄԵՌԸ

Օ՜, Ամենակա՛լ Տեր,
Ինչո՞ւ մռայլվեց այս երկիրը մեր,
Ա՜խ, ինչո՞ւ-ինչո՞ւ, Տե՛ր,
Ինչո՞ւ թողեցիր մեր քաղաքն անտեր:

Սեւ դարձավ օրը դեկտեմբեր ամսի
Փլվեցին տները Գյումրի քաղաքի,
Ամենուրեք լաց, ողբ ու արտասուք,
Գետնին ընկած էին թե՛ մեծ, թե՛ մանուկ:

Մորը կորցրած մանուկն էր լացում
Եվ նրա ձայնը ոչ ոք չէր լսում.
Ինչո՞ւ էր Տերն այսպես զայրացել,
Գուցե մեր մեղքերն էին շատացել:

Կոկոն վարդերն էլ չբացվեցին,
Բազում շուշաններ լուռ թառամեցին,
Քաղաքը դարձավ որդեկորույս մայր,
Նրա փողոցներն էլ՝ ողբերի մի վայր:

Պատմության մեջ էջն այս սեւացավ,
Կարծես քաղաքն անձայն մահացավ,
Տիրոջ բարկությունն իջավ երկնքից,
Ոչինչ չթողեց չքնաղ քաղաքից:

Որոշված ժամը՝ 11:40, կանգնեց հավիտյան,
Որն էլ հենց դարձավ ամենի վկան:
Ես հուսով եմ՝ մի օր կբացվի
Նոր արշալույսը մեր քաղաքի
Այն նորից ուրախ, զվարթ կլինի,
Եվ ամեն ինչով Տիրոջը կօրհնի:

ՍԱՐԳԻՍ ՍԱՐԿԱՎԱԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները