Աստծով ապրող մարդու համար մահը պարզապես մի դուռ է, որ բացում ենք՝ մտնելու հավիտենական կյանքի եւ հավիտենական արքայության մեջ:

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 12 (224), դեկտեմբեր 2018 թ.  


 

       

«ԳԹԱՍԻՐՏ ԵՂԵՔ, ԻՆՉՊԵՍ ՁԵՐ ՀԱՅՐՆ Է ԳԹԱՍԻՐՏ»

Միշտ էլ Նոր տարվա եւ Սուրբ Ծնդյան տոների նախաշեմին ամենուրեք եռուզեռ է: Բոլորը ջանում են ճոխ եւ գունագեղ դարձնել հարազատների ու մտերիմների տոնը: Նախօրոք պատրաստում են նվերներ՝ ցույց տալու համար, թէ որքան են սիրում իրենց հարազատներին:

Արդեն քանի տարի անըդմեջ «Անժելիկա» տոնավաճառի տնօրեն Արմեն Անդրեասյանը, սեփական նախաձեռնությամբ, Սուրբ Հակոբ եկեղեցու սոցիալական բաժնի միջոցով, իրականացնում է բարեգործական մի ծրագիր, որը ուրախություն ու ժպիտ է պարգեւում տարբեր սոցիալական կարգավիճակ ունեցող երեխաների, ովքեր, Ամանորի եւ Ս. Ծնդյան տոների առիթով, ստանում են նվերներ՝ հագուստի տեսքով: Այս տարի այդ ծրագրից օգտվեցին տասնհինգ ընտանիքների երեսունից ավելի երեխաներ: Նրանց թվում կային միակողմանի, երկկողմանի ծնողազուրկներ, բազմազավակ ընտանիքների երեխաներ:

Նվերներ ստացող բոլոր երեխաների համար անչափ ուրախալի էր, որ անծանոթ մեկն իրենց չի մոռանում եւ, դրսեւորելով գթասրտություն, հոգ է տանում մերձավորի մասին:

Ընտանիքներին օգնելուց բացի, պարոն Անդրեասյանը մեծ անակնկալ մատուցեց նաեւ Ս. Հակոբ եկեղեցու մշակութային բաժնի պարի խմբակի 35 սաներին՝ նրանց նվիրելով բեմական հագուստ: Այս ամենն իսկական հրաշք էր, որ Հայր Աստծո օգնությամբ իրականացավ եւ մեծ ուրախություն պարգեւեց փոքրիկներին:

Սուրբ Հակոբի մշակութային բաժնի պատասխանատու Լուսինե Գրիգորյանը, շահառու ընտանիքների երեխաները, նրաց ծնողներն ու խնամակալները խորին շնորհակալություն են հայտնում «Անժելիկա» տոնավաճառի տնօրինությանը եւ մաղթում, որ Ամենակարող Տերը հաջողությամբ պսակի տնօրեն Արմեն Անդրեասյանի բոլոր աստվածահաճ գործերն ու բարի նախաձեռնությունները, քանզի հարուստ չէ նա, ով շատ ունի, այլ նա, ով շատ է տալիս:

ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները