Աստծով ապրող մարդու համար մահը պարզապես մի դուռ է, որ բացում ենք՝ մտնելու հավիտենական կյանքի եւ հավիտենական արքայության մեջ:

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 12 (224), դեկտեմբեր 2018 թ.  


 

       

ԶԳԵՍՏԱՎՈՐՎԵՑԻՆ Ի ՔՐԻՍՏՈՍ

արդկային հոգին իր կենսունակ սնուցման աղբյուրը վերագտնում է քրիստոսանորոգ աստվածապաշտությամբ, որը ոչ միայն հոգեւոր կյանքի հանապազօրյա նորոգության պատճառ է դառնում, այլեւ նպաստում է մարմնավոր կյանքի ֆիզիկական բնության կենդանությանն ու առողջությանը: Թեպետեւ աստվածապաշտությունը մարդու կյանքում ներքին հոգու խորանում կատարվող իրողություն է, սակայն այն արտահայտվում է արտաքին ձեւերով ու տեսակներով: Դրանցով է հայտնի դառնում մարդու աներեւույթ հավատքը, ուր եւ քարոզվում է հավատքի ճշմարտությունն ու ճառագում լույսը, ինչն էլ երկնավոր Հոր փառավորման պատճառ է դառնում. «Թող այդպես փայլի ձեր լույսը մարդկանց առաջ, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» ¥Մատթ. Ե 16¤:

Աստվածապաշտությունն իր ծիսակատարություններով ու մյուս բաղադրիչներով հոգեղինացնում է հավատացյալի կյանքը, «որպեսզի աշխարհի մեջ կենցաղավարող քրիստոնյան հնարավորություն ունենա իր երկրավոր կյանքի բարի պատերազմը, աստվածային ու երկնային շնորհներով, հաղթական ավարտով պսակելու համար» ¥Բ Տիմոթ. Դ 7-8¤:

Հայ Եկեղեցու յոթը խորհուրդներից առաջինը, հիմնականն ու էականը, աստվածային պարգեւներից վսեմագույնը մկրտության սրբազան խորհուրդն է: Այն ոչ միայն սրբում է ադամական մեղքը, այլ նաեւ Սուրբ Հոգու շնորհներն է բաշխում. «Աղաւնին աւետաբեր է շնորհաց, որպէս ի տապանն Նոյի եբեր զշիւղ Ձիթենւոյն, որ ցուցանէ զշնորհս մկրտելոցն» ¥Ս. Գ. Տաթեւացի¤: Մկրտվող երեխան ընդունում է Սուրբ Հոգին, դառնում Եկեղեցու «մարմին եւ անդամ», ստանում «զորդեգրութիւն Հօրն Երկնաւորի», դառնում «ժառանգակից Քրիստոսի եւ տաճար Հոգւոյն Սրբոյ»:

Մկրտության պահին Սուրբ Հոգի Աստված, Ով Էությամբ եւ ներկայությամբ լցնում է ամբողջ տիեզերքը, Իր ներկայությունը մարմնավորապես զգալի եւ տեսանելի դարձրեց մարդկանց՝ աղավնու կերպարանքով: Հետեւաբար՝ մկրտությունը փրկություն ու մեղքերի թողություն է շնորհում: Տերը նախախնամությամբ օրեցօր ավելացնում է վերստին ծնվածների թիվը, որով էլ հզորանում է Քրիստոսի բանակը, Քրիստոսի Մարմինն ու Եկեղեցին:

Ֆրիտյով Նանսենի անվան թիվ 2 խնամքի կենտրոնի, Երազգավորսի, Ազատանի հիսուն մկրտվողների, ինչպես նաեւ նրանց ծնողների համար բարության, անշահախնդրության, եկեղեցասիրության ու ազգասիրության մի դրսեւորում ընկալվեց նոյեմբերի 29-ին, Ազատանի Ս. Ստեփանոս եկեղեցում կատարված, ընդհանրական մկրտությունը՝ բարերարությամբ «Արիս» բարեգործական հիմնադրամի նախագահ, Երուսաղեմի միաբանության անդամ Տ. Արիս արքեպս. Շիրվանյանի, Սյուզի Մարտիրոսյանի, կնքահայրությամբ Լիպարիտ Սիմոնյանի, Մնաց Առաքելյանի, Ռուդիկ Ավդալյանի, Համբարձում Կարապետյանի, Սուրեն Խնձրցյանի եւ Լյովա Հաշարյանի:

Մկրտության սրբազան արարողությունը կատարեց Ս. Ստեփանոս եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Մակար քհն. Գալամդարյանը: Աստծո նորոգ որդեգիրները բարերար Սրբազան Հորից ստացան արծաթյա խաչեր՝ ի նշան հավատքի: Ներկա գտնվողները օրհնանքի խոսքեր մրմնջացին, շատերը ոգեշնչվեցին եւ շատ քրիստոնյաներ փառավորեցին Աստծուն՝ Արիս Սրբազանի եւ հիսուն մկրտվածների համար, քանզի «ովքեր ի Քրիստոս Հիսուս մկրտվեցին, Քրիստոսով զգեստավորվեցին… ովքեր Ամենասուրբ Երրորդության պարգեւներով իջան հոգեւոր Ավազանի արգանդը՝ օրհնությամբ եւ քահանայական խորհրդածությամբ, օծմամբ եւ Հոգով ի Քրիստոս լուսավորվեցին» ¥Սբ. Գրիգոր Լուսավորիչ¤:

Վերջում Սրբազան Հայրն իր հայրական օրհնությունը բաշխվեց ներկաներին՝ մեկ անգամ եւս շեշտելով Մկրտության խորհրդի կարեւորությունը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳՈՀԱՐ ՅԱՅԼՈՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները