Աստծով ապրող մարդու համար մահը պարզապես մի դուռ է, որ բացում ենք՝ մտնելու հավիտենական կյանքի եւ հավիտենական արքայության մեջ:

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 12 (224), դեկտեմբեր 2018 թ.  


 

       

ՎԱՐԴԱՊԵՏԱԿԱՆ ԹԵԶԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

եկտեմբերի 3-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե եւ Թամար Մանուկյան» մատենադարանում տեղի ունեցավ վարդապետական թեզերի բանավոր պաշտպանություն:

Մասնավոր վարդապետության աստիճանի համար թեզեր պաշտպանեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երկու միաբաններ: Շվեդիայի հոգեւոր հովիվ Տ. Անդրանիկ աբեղա Գեւորգյանը պաշտպանության էր ներկայացրել «Դ դարի երրորդութենաբանական հերձվածները եւ Հայ Եկեղեցին (ըստ վաղ հայրաբանական եւ դավանաբանական գրականության)» թեմայով թեզը, իսկ Հնդկահայոց հոգեւոր հովիվ եւ Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի կառավարիչ Տ. Մովսես աբեղա Սարգսյանը` «Արդարացի պատերազմի տեսությունը» թեմայով թեզը:

Քննող հանձնաժողովի կազմում ընդգրկված էին Տավուշի թեմի Առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը (նախագահ), Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան, Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգեւոր տեսուչ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Արագածոտնի թեմի Առաջնորդ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը եւ Տ. Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը:

Անդրանիկ աբեղայի թեզի ընդդիմախոսն էր փ.գ.թ., դոցենտ Պարգեւ Բարսեղյանը: Հայր Մովսեսի թեզի վերաբերյալ ընդդիմախոսական ճառով հանդես եկավ փ.գ.դ. Հակոբ Քեոսեյանը:

Տ. Անդրանիկ աբեղա Գեւորգյանը եւ Տ. Մովսես աբեղա Սարգսյանն իրենց հերթին ներկայացրին թեզերը, պատասխանեցին հանձնաժողովի անդամների եւ ներկաների հարցերին, լուսաբանեցին ընդդիմախոսների դիտարկումները:

Պաշտպանության ավարտին հանձնախմբի անդամները դրական եզրակացության հանգեցին կատարված աշխատանքի առնչությամբ` արժանի նկատելով աբեղաներին մասնավոր վարդապետության աստիճանի տվչության:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները