Աստծով ապրող մարդու համար մահը պարզապես մի դուռ է, որ բացում ենք՝ մտնելու հավիտենական կյանքի եւ հավիտենական արքայության մեջ:

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 12 (224), դեկտեմբեր 2018 թ.  


 

       

«ԽՈՍՏՈՎԱՆ ԵՂԻՑՈՒՔ ԱՆՈՒԱՆ ՔՈՒՄ ՍՐԲՈՅ ԵՒ
ՊԱՐԾԵՍՑՈՒՔ ՅՕՐՀՆՈՒԹԻՒՆՍ ՔՈ»
ՈՒԽՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ ՄԻՆԱՍ ՄԱՏՈՒՌՈՒՄ

եկտեմբերի 10-ին՝ Սուրբ Մինասի հիշատակության օրը, Գյումրու համանուն մատուռը լիքն էր հավատավոր գյումրեցիներով, ովքեր ուխտավորաբար ներկա էին մատուցվող Սուրբ եւ անմահ Պատարագին: Օրվա պատարագիչն էր մատռան հոգեւոր հովիվ Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, «Ոչ միայն ի Նա հաւատալ, այլեւ վասն Նորա չարչարից» բնաբանով ոգեշունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը՝ առանձնակի անդրադարձ կատարելով նաեւ օրվա սուրբգրային ընթերցվածին եւ մեկնելով տոնի խորհուրդը:

Հընթացս սրբազան արարողակարգի՝ ներկա հավատացյալներն ստացան Սուրբ Հաղորդություն:

Ի ԴԵՊ

Մատուռը կառուցվել է ծննդով գյումրեցի, այժմ Խաբարովսկ քաղաքում բնակվող, գործարար Սամվել Սողոյանի բարերարությամբ: Այն գտնվում է Գյումրու հյուսիսային կողմում, ձորի մեջ եւ վեր է խոյանում, բարեպաշտ գյումրեցիների կողմից սիրված եւ ուխտատեղի դարձած, Սուրբ Մինաս մատուռի տեղում: Այստեղ, ըստ ավանդության, ամփոփված են ճգնավոր Սրբի մասունքները:

Աղոթատունը խաչաձեւ կենտրոնագմբեթ կառույց է՝ կարմիր մաքուր տաշված տուֆաքարով եւ մեկ կամարակապ մուտքով: Հյուսիսային խաչթեւի արեւելյան պատի մեջ, ներսից փորված է փոքրիկ խորշ՝ խորանի ձեւով: Նույն խաչթեւի հյուսիսային կողմում ամփոփված են Սրբի մասունքները՝ խաչքար տապանակով:

Չորս սյուն ունեցող Սուրբ Մինաս մատուռի գմբեթի թմբուկը գլանաձեւ է՝ ծածկված սրածայր վեղարով, վրան խաչ: Արեւելյան կողմում կիսակլոր աբսիդն է՝ ցածր բեմով: Յուրաքանչյուր խաչթեւի ճակատային մասում բացվում է մեկական կլորավուն լուսամուտ: Հարավային պատի վրա կառուցման մասին արձանագրությունն է: Այն օծվել է ձեռամբ Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանի:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները