Աստծով ապրող մարդու համար մահը պարզապես մի դուռ է, որ բացում ենք՝ մտնելու հավիտենական կյանքի եւ հավիտենական արքայության մեջ:

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 12 (224), դեկտեմբեր 2018 թ.  


 

       

ԻՆՉՈՒ ԿՐԿԻՆ ՀԵՏԱՁԳՎԵՑ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ
ԽՈՆԱՐՀՎԱԾ Ս. ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑՈՒ ԲԱՑՈՒՄԸ
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ԹԵՄԱԿԱԼ ԱՌԱՋՆՈՐԴ Տ. ՄԻՔԱՅԵԼ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆԸ

եռեւս օգոստոս ամսին ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը՝ ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, տեղեկացրել էր, որ նախատեսված է, երկրաշարժի 30-րդ տարելիցին ընդառաջ, 30 մլն. դրամ հատկացնել Գյումրու Ս. Ամենափրկիչ եկեղեցու վերջնական նորոգումն իրականացնելու եւ դեկտեմբերի 7-ին այն բացելու համար:

Սակայն նախարարի պաշտոնակատարին ուղղված այն հարցին, թե արդյո՞ք եկեղեցու հիմնանորոգումն ավարտին է հասցվել, եւ այն դռները կբացի հավատացյալների առջեւ, վերջինս պատասխանել էր. «Մշակույթի նախարարության մեծ ջանքերի շնորհիվ հաջողվեց խնայողություններն ուղղել Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերանորոգման աշխատանքների այն հատվածին, որը կարող էինք ստանձնել: Բայց, ցավոք, որոշակի խնդիրներ առաջացան հենց այնտեղ. գումարը չծախսվեց ու վերադարձվեց պետական բյուջե: Ասպես ասած՝ խնայողություններ եղան, հատկացումները կատարվեցին, բայց չօգտագործվեցին»: Մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարն իր պարզաբանմանը նաեւ հավելել էր, որ այս թեմայի շուրջ ավելին ասել չի ցանկանա:

Նմանատիպ հարց ուղղվեց նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանին, ով, անդրադառնալով եկեղեցու վերաբացմանը, նկատեց, թե այն բարի ցանկություն էր, որ չիրականացավ, չհասցրեցին:

«Դեռեւս նախկին իշխանությունների հետ պայմանավորվածություն կար: Նրանք պետք է ամեն ինչ անեին, որ այսօր՝ այդ արհավիրքի 30-րդ տարելիցին, Սուրբ Ամենափրկիչը պատրաստ լիներ: Բայց իշխանափոխություն եղավ, մինչեւ ամեն ինչ հունի մեջ ընկավ, ձգձգվեց ու գործնականում հնարավոր չեղավ ավարտին հասցնել», - նշեց թեմակալ Առաջնորդը:

Տեւական ժամանակ է՝ եկեղեցու վերականգնումը գրեթե ավարտական փուլում է, սակայն, չգիտես թե ինչ պատճառով, բարերարն այն ավարտին չի հասցնում:

Միքայել Սրբազանը տեղեկացրեց, որ եկեղեցին ամբողջությամբ վերականգնված, վերակառուցված է, ուղղակի վերաբացման համար ներքին հարդարումը պետք է ավարտվի: Դիտարկմանը, թե ինչո՞ւ ներքին հարդարման համար չեն օգտագործել նախարարության հատկացրած գումարը եւ ինչո՞ւ է այն վերադարձվել պետբյուջե, պատասխանեց. «Չի օգտագործվել, որովհետեւ հնարավոր չէր այդ կարճ ժամանակամիջոցում անել այն, ինչ պետք էր: Ու եթե չես օգտագործում, գումարը վերադառնում է պետբյուջե: Եվ հետո նախարարության կողմից հատկացված գումարը բավարար չէր վերաբացման համար, որոշ հավելյալ ծախսեր կային, որը ոչ ոք հանձն չառավ իրականացնել»:

Սրբազան Հայրը հրաժարվեց այլեւս ժամկետներ նշել. թե երբ երկրաշարժ ապրած եկեղեցին կվերաբացվի, պարզ չէ:

«Արդեն ոչ մի տեղ չունենք շտապելու: Անցած տարի ես նախագահին (Սերժ Սարգսյանին՝ հեղ.) ասացի, նա էլ խոստացել էր, որ ամեն ինչ կարվի, եւ 2018-ին՝ 30-րդ տարելիցով, Ս. Ամենափրկչի հարցը կփակվի: Եթե հիմա չեղավ, ապա սրանից հետո մեկ, թե երկու տարի կտեւեն աշխատանքները, միեւնույն է, դա ոչինչ չի փոխում»,- իր խոսքը եզրափակեց բարեխնամ Առաջնորդ Սրբազանը:

ՆԵԼԼԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները