Աստծով ապրող մարդու համար մահը պարզապես մի դուռ է, որ բացում ենք՝ մտնելու հավիտենական կյանքի եւ հավիտենական արքայության մեջ:

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 12 (224), դեկտեմբեր 2018 թ.  


 

       

«ՊԻՆԴ ԿԱԼՑՈՒՔ ԶԽՈՍՏՈՎԱՆՈՒԹԻՒՆ ԱՆՇԱՐԺ
ՅՈՒՍՈՅՆ, ԶԻ ՀԱՒԱՏԱՐԻՄ Է ՈՐ ԽՈՍՏԱՑԱՒՆ»
ՈԳԵԿՈՉՎԵՑ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ

«Ու թեպետեւ մարդկանց թվում է, թե նրանք տանջվեցին, բայց նրանք անմահության հաստատ հույս ունեն… քանի որ Աստված փորձեց նրանց եւ նրնաց էլ արժանի գտավ իրեն»:
ԻՄԱՍՏ. Գ 4-5

7 դեկտեմբերի, 1988… Արդեն երեսուն տարի է մեզ բաժանում այն ահեղ օրից, որը, ինչպես եւ այսօր, տաք էր, բայց թախծոտ ու անժպիտ: Աղետն ապրածների ենթագիտակցության մեջ դեկտեմբերի 7-ը մշտառկա ցավագին հիշողություն դարձավ: Աղետից 30 տարի անց եւս երկրաշարժը երերում է մարդկանց ճակատագրերում ու հոգեբանության մեջ: Այսօր, սակայն վիշտն ու սուգը չէ, որ գերիշխում են մեր հոգիներում, ինչպես այն աղետալի եւ ահավոր օրերին, այլ առավել տեղ ունեն լավատեսությունն ու հավատը, թեեւ Հայաստանի հյուսիսային շրջանները, տնքացող վերքի պես, դեռ կրում են երկրաշարժի ավերիչ հետքերը:

Այսօր կրկին ցավ ապրեցինք, մեր առջեւ հառնեցին համատարած փլուզումների պատկերները, վշտահար ու տանջահար դեմքերը, բայց նաեւ Հայաստանից եւ աշխարհի տարբեր կողմերից օգնության շտապող գթասիրտ մարդկանց անհատնում հոսքը, որ քաջալերանք ու լավատեսություն էին բերում:

Այդպիսին պիտի մնան ու հիշվեն այդ տարիները, պիտի հիշվեն մարդիկ՝ իրենց գործերով, պիտի փառաբանվի Աստված, որ «տվեց մեզ հավիտենական մխիթարություն եւ բարի հույս իբրեւ շնորհ» ¥Բ Թեսաղ. Բ 15¤ եւ օրհնեց մեր ժողովրդի ջանքերն ու արդար հույսերը:

ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ
«ԱՂՈԹԵ՛Ք ՄԵԶ ՀԱՄԱՐ…»

Դեկտեմբերի 7-ին համայն հայությունը ոգեկոչեց ահեղ երկրաշարժի 30-րդ տարելիցը եւ գլուխ խոնարհեց անմեղ զոհերի անմոռաց հիշատակի առջեւ: Վերստին հայոց եկեղեցիներից, Տիրոջ ամենաառատ ողորմության ու գթության հայցով, խնկաբույր աղոթք առաքվեց առ Աստված՝ հազարավոր զոհերի հոգիների խաղաղության համար:

Առավոտյան ժամը 11:41-ին, ճիշտ այն ժամին, երբ տեղի ունեցավ երկրաշարժը, այս տարի եւս հոգեւորականաց, սարկավագաց դասերը, նաեւ հավատավոր գյումրեցիներ, Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանի գլխավորությամբ, ուղղվեցին Գյումրու Վարդանանց հրապարակ, ուր, աղետից խոնարհված Ս. Ամենափրկիչ եկեղեցու հարեւանությամբ, գտնվում է, երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող, «Անմեղ զոհերին եւ գթության սրտերին» հուշարձանը, որ խոսուն վավերագիր է եւ ծաղիկներ ու ծաղկեպսակներ զետեղեցին: Այնուհետեւ ներկաները, մեկ րոպե լռությամբ, հարգեցին զոհված գյումրեցիների հիշատակը:

Զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու էին եկել ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ կառավարության անդամները, Երեւանի քաղաքապետը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Նիկոլայ Գրեչուշկինը, ԱՄՆ Կանզասի նահանգապետ Ջեֆ Քոլյերը` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից, Շիրակի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Սարուխանյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, «Արդարության դաշինք»-ի անդամներ, քառասուն երկրներից ժամանած հյուրեր, դեսպաններ, պատգամավորության թեկնածուներ տարբեր կուսակցություններից:

Գյումրի էր ժամանել եւ անմեղ զոհերին իր հարգանքի տուրքը մատուցեց նաեւ Նիկոլյա Ազնավուրը՝ կնոջ հետ:

ՀՈԳԵՀԱՆԳՍՏՅԱՆ ԿԱՐԳ

Հուշակոթողին ծաղկեպսակներ զետեղելուց հետո, ձեռամբ Առաջնորդ Սրբազանի, կատարվեց հոգեհանգստյան հատուկ կարգ՝ զոհվածների հոգիների խաղաղության համար:

Խորն են վերքերը, ծանր հիշողությունները՝ լինի տարվա ցանկացած օր, թե դեկտեմբերի 7:

Նույն օրը Սուրբ Յոթվերք առաջնորդանիստ մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը: Հավարտ սրբազան արարողակարգի կատարվեց հոգեհանգստյան կարգ:

Արդ, հիշենք, որ Աստված մեռյալների Աստված չէ, այլ ողջերի, որովհետեւ բոլորը Նրա համար կենդանի են: Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները