Աստծով ապրող մարդու համար մահը պարզապես մի դուռ է, որ բացում ենք՝ մտնելու հավիտենական կյանքի եւ հավիտենական արքայության մեջ:

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 12 (224), դեկտեմբեր 2018 թ.  


 

       

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՅՑԸ ԳՅՈՒՄՐԻ

եկտեմբերի 5-ին աշխատանքային այցով Գյումրիում էր Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սրգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ: Այցելության շրջանակներում նախագահը հանդիպումներ ունեցավ մի շարք կառույցների ներկայացուցիչների եւ անհատների հետ, այցելեց թանգարաններ, նվերներ հանձնեց փոքրիկներին:

ՀՀ նախագահի եւ նրա տիկնոջ հետ հանդիպում ունեցավ նաեւ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Առանձնակի կարեւորելով ՀՀ նախագահի եւ Սրբազան Հոր հանդիպումը՝ նշենք, որ զրույցի թեման երկուստեք գոհացուցիչ էր ու սպասված:

Նախ առավոտյան նախագահն ու տիկին Սարգսյանը կանգ առան առաջնորդարանին մերձակա «Herbs and Honey» թեյարանում: Թեյի սեղանի շուրջ Առաջնորդ Սրբազանը, ՀՀ նախագահն ու տիկին Նունե Սարգսյանը զրուցեցին քաղաքի զարգացման հեռանկարների մասին՝ անդրադարձ կատարելով նաեւ առկա խնդիրներին:

Այնուհետեւ հանրապետության նախագահը եւ տիկին Նունե Սարգսյանն այցելեցին «Բեռլին» բժշկական կենտրոն եւ հանձնեցին գերմանական Կարմիր խաչի Բեռլինի կենտրոնակայանի տասը հազար եվրոյի նվիրատվության կտրոնը, որին հանրապետության նախագահն իր կողմից ավելացրել էր եւս 5 մլն. դրամ:

Վերջերս Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում նախագահն այցելել էր գերմանական Կարմիր խաչի Բեռլինի կենտրոնակայան, ուր Կարմիր խաչի նախագահը Հայաստանի նախագահի տիկնոջը՝ Նունե Սարգսյանին էր հանձնել, Գյումրու «Բեռլին» բժշկական կենտրոնի վերանորոգման աշխատանքների համար նախատեսված, տասը հազար եվրո գումարի նվիրատվության կտրոնը:

Շնորհակալություն հայտնելով նվիրատվության համար՝ նախագահ Սարգսյանը խոստացել էր, որ Գյումրու «Բեռլին» բժշկական կենտրոնի վերանորոգման համար նվիրատվություն կլինի նաեւ իր կողմից՝ ավելի մեծ ծավալի աշխատանքներ կատարելու համար:

Արմեն Սարգսյանը հույս հայտնեց, որ, նվիրաբերված գումարի միջոցով, բժշկական կենտրոնի աշխատանքային պայմանները եւ հնարավորություններն ավելի կբարելավվեն:

Նույն օրը, կեսօրից հետո, նախագահն ու տիկինն այցելեցին առաջնորդանիստ Ս. Յոթվերք մայր եկեղեցի: Այստեղ բարձրաստիճան հյուրերին դիմավորեց թեմակալ Առաջնորդը: Նրանք մոմ վառեցին եւ իրենց աղոթքն առաքեցին առ Աստված:

Ապա, Սրբազան Հոր ուղեկցությամբ, հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը եւ տիկին Նունե Սարգսյանը ծաղիկներ զետեղեցին երկրաշարժի զոհերի հուշարձանին՝ մեկ րոպե լռությամբ հարգելով անմեղ զոհերի հիշատակը:

Այնուհետեւ նրանք հրաժեշտ տվեցին թեմակալ Առաջնորդին՝ խոստանալով առաջիկայում հատուկ կերպով այցելել նաեւ առաջնորդարանի հովանու ներքո գործող կառույցներ:

Հանրապետության նախագահը քայլեց նաեւ Գյումրու փողոցներով, զրուցեց քաղաքացիների հետ, ողջունեց նրանց:

Նախագահին ջերմությամբ ընդունեցին «Արեգակ» ներառական փուռ-սրճարանում, ուր նա հանդիպեց իր հին ծանոթներին՝ Միքայելին, Գրիշային, Հովհաննեսին եւ մյուսներին, որոնց հետ ծանոթացել էր դեռեւս նախորդ այցի ժամանակ: Պարոն Սարգսյանը դատարկաձեռն չէր եկել: Նա նվերներ հանձնեց իր հին բարեկամ երեխաներին, թեյեց նրանց հետ ու ճաշակեց նրանց իսկ պատրաստած քաղցրավենիքը:

Արմեն Սարգսյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նշեց. «Անհրաժեշտ է նորից բացահայտել մեր հայրենիքը, եւ դա պետք է տեղի ունենա նախ եւ առաջ մեր՝ հայաստանցիներիս միջոցով: Եթե հայաստանցին չի գնում Գյումրի, Լոռի, ինչպե՞ս կարող են ուրիշները գալ»:

Նախագահ Սարգսյանն ու տիկին Նունեն այցելեցին Մհեր Մկրտչյանի եւ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարաններ, Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոն, որը Հայաստանի առաջին տիկնիկային թատրոնն է՝ հիմնադրված 1935 թվականին: Այն ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից տիկնիկային թատրոնների համաշխարհային կազմակերպության (ՈՒՆԻՄԱ) անդամ է: Նախագահը եւ տիկին Սարգսյանը երեխաների հետ դիտեցին, Հովհաննես Թումանյանի «Սուտլիկ որսկանը» հեքիաթի հիման վրա բեմադրված, ներկայացումը: Վերջում նախագահը երեխաներին նվիրեց հեքիաթների գրքեր:

Նախագահ Արմեն Սարգսյանն այցելեց նաեւ Հայաստանի կույրերի միավորման Գյումրու ուսումնաարտադրական ձեռնարկություն, որը բնական հումքով արտադրում է յուղաներկեր ու ներկանյութեր եւ նվիրաբերեց վեց միլիոն ՀՀ դրամ՝ ծրագրերն ընդլայնելու համար:

Կույրերի միավորման անդամներն իրենց արտադրած ներկերով ստեղծած յուղանկար նվիրեցին Արմեն Սարգսյանին: Հանրապետության նախագահը խոստացավ, որ նկարն իր պատվավոր տեղը կունենա նախագահական նստավայրում:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները