Աստծով ապրող մարդու համար մահը պարզապես մի դուռ է, որ բացում ենք՝ մտնելու հավիտենական կյանքի եւ հավիտենական արքայության մեջ:

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 9 (221), սեպտեմբեր 2018 թ.  


 

       

«ՄԱՅՐ ՀԱՒԱՏՈՅ ՍՈՒՐԲ ՀԱՐՍՆԱՐԱՆ…»

եպտեմբերի 8-ին բոլոր Քրիստոնյա Եկեղեցիներն անփոփոխ կերպով տոնում են Սուրբ Կույս Մարիամի՝ «անարատ ծնողի ծնունդը»:

Աստվածամայրը, իբրեւ փրկագործության միջոց, կենդանի տաճար Աստծու, լուսավոր ամպ, կյանքի ցողը թափեց բանական երկրի վրա, ունեցավ յուրահատուկ տեղ եւ արժեք քրիստոնեական աշխարհում: Նա դարձավ կյանքը նորոգող, անմահություն պարգեւող կենսունակ աղբյուր:

Սուրբ Եկեղեցին այդ ընտրյալ անոթի խնկաբույր հիշատակն անմահացրեց մի քանի տոներով՝ «Ավետում», «Հղություն Աննայի», «Ծնունդ», «Ընծայումն ի Տաճար», ինչպես նաեւ հետսամուտ «Գյուտ տփո», «Գյուտ գոտվո» եւ դրանցից ամենամեծը՝ «Վերափոխումն Սուրբ Աստվածածնի»:

«ԾՈՒՆՐ ԽՈՆԱՐՀԵՑՈ ԱՌ ԻՄ ՀԱՇՏՈՒԹԻՒՆ ԾՆՈՂԴ ԱՍՏՈՒԾՈՅ…»

Պատմական ավանդությունը վկայում է, որ Մարիամ Աստվածածնին նվիրված տոները սահմանվել են հինգերորդ դարից սկսած, սակայն հաստատուն կերպով սկսել են տոնվել 13-րդ դարից:

Աննայի՝ Սբ. Կույսի մոր, հրաշափառ հղությունից յոթն ամիս եւ յոթն օր անց ծնվում է օրհնյալ պտուղը՝ Դավիթ թագավորի դուստրը, եւ նրան անվանում են Մարիամ, որ նշանակում է լուսավորյալ, տիրուհի: Նրանով օրհնվեցին բոլոր ազգերը: Աստվածամոր ծննդյան լուրը տարածվում է ամբողջ Հրեաստանում, եւ բոլոր լսողներն օրհնում են Աստծուն այնպես, ինչպես մարգարեացել էր Եսային Սբ. Կույսի եւ առաքյալների մասին. «Պիտի ճանաչվի նրանց զավակը ազգերի մեջ, եւ նրանց սերունդները ժողովուրդների մեջ պիտի ճանաչեն նրանց եւ ասեն, թե նրանք Աստծո օրհնյալ զավակներն են ու ցնծությամբ պիտի ուրախ լինեն ի Տեր» (Եսայի ԿԱ 9):

Սուրբ Մարիամը եղավ կույսերից մաքրագույնը, բարեպաշտներից ամենաօրհնյալը, սերովբեներից, քերովբեներից եւ երկնային զորություններից ավելի սուրբը, արժանացավ Աստծո շնորհին՝ հանդիսանալով մայրը Փրկչի եւ ամբողջ մարդկության: Տիրամայրը դարեր շարունակ եղել ու մնում է բացառիկ մի անձ, ում բարեխոսությանն ենք դիմում մեր աղոթքներում: Սուրբ Աստվածածինը սրբերի սուրբն է, ով իր վեհությամբ արժանի եղավ կրել այն Սուրբ Պտուղը, որ Աստված առաքեց երկիր՝ որպես անբիծ շուշան եւ չկրեց ապականության ախտալից հետքեր:

Արդ՝ սուրբ Կույս մայր Մարիամ, արմատ բարի տունկերի, շառավիղ բարունակ, քեզանից է առավոտյան ծագում լույսի արուսյակը՝ նման լուսնի եւ պայծառ, քան աստղերը, քան տվնջյան շողն արեգական լույսի, որ ծագում է արեւելքից, բարեխոս եղիր մեզ համար:

ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ

Սեպտեմբերի 8-ին՝ Սբ. Կույս Մարիամի ծննդյան տոնի ուրախ առիթով, Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավագ քհն. Առաքելյանը:

Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մանրամասնող քարոզ խոսեց Տեր Ավետիք աբղ. Սողոմոնյանը:

Ի լրումն օրվա խորհրդի ներկաներն ստացան Սուրբ Հաղորդություն:

Սուրբ Պատարագին ուխտավորաբար ներկա էին նաեւ Վաղարշապատի Ս. Գայանե, Ս. Հռիփսիմե, Ս. Շողակաթ եկեղեցիների մի խումբ ուխտավոր հավատացյալներ:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները