Աղօթելը
Աստուծոյ հետ հաղորդութեան այն պահն է, որ մարդու միտքը կը լուսաւորէ, սիրտը կը զօրացնէ, հոգին կ’ազնուացնէ եւ կամքը կը լարէ դէպի բարին:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 8 (220), օգոստոս 2018 թ.  


 

       

ԻՆՉ ԿԱՐՈՂ Է ԱՆԵԼ ՄԱՐԴԸ, ԵՐԲ ՍԻՐՏՆ ՈՒ
ՀՈԳԻՆ ՋԵՐՄԱՆՈՒՄ ԵՆ

ի անգամ Շողն ասաց Արեւին.

- Ամեն օր ես թռչում եմ երկիր եւ ջերմացնում ամբողջ մոլորակը, բայց կուզեի ջերմացնել մարդու սիրտը:

- Շատ լավ, դու կարող ես տալ մեկ կաթիլ արեւային կրակ մարդու սրտին,- թույլատրում է Արեւը:- Այդ կրակը կօգնի մարդուն դառնալ մեծագույն արարիչ: Միայն ընտրիր մարդկանցից լավագույնին:

Շողը, գալով Երկիր, սկսում է մտածել. «Իսկ ինչպե՞ս իմանալ, թե ով է մարդկանցից լավագույնը»: Հանկարծ նա «լսում» է մի տղայի տխուր մտքերը. «Ոչինչ ինձ մոտ չի ստացվում: Երազում էի դառնալ նկարիչ, բայց դարձա ներկարար, սիրեցի աղջկա, սակայն նա նույնիսկ իմ կողմը չի նայում»:

- Բայց չէ՞ որ դու ունես տաղանդ, երիտասարդություն եւ ոսկյա ձեռքեր,- բացականչում է Շողը եւ նվիրում տղային իր կրակը:

Առկայծում է արեւային կրակը տղայի սրտում, ստիպում բարձրացնել աչքերը եւ ուղղել ուսերը: Տղան վերցնում է ներկերն ու իր սիրելիի համար նկարում հրաշալի մի ծաղկեփունջ:

«Սա հրա՜շք է»,- ուրախանում է աղջիկը եւ համբուրում տղային: Հետո տղան այնպես է ներկում տունը, որ պատվիրատուն ուղղակի հիանում է. «Ես մտածում էի Դուք ներկարար եք, բայց պարզվեց, որ իսկական նկարիչ եք: Իմ տունը վերածվեց արվեստի գլուխգործոցի»: Տղան դառնում է հանրաճանաչ նկարիչ:

Շողը վերադառնում է Արեւի մոտ եւ մեղավոր ասում.

- Ես մոռացա, որ պետք էր գտնել մարդկանցից ամենալավին եւ նվիրեցի կրակն առաջին պատահած մարդուն:

- Դու հավատացիր մարդուն,- ուրախությամբ պատասխանում է Արեւը: Իսկ հավատն ու օգնությունը կվերածեն ցանկացած մարդու արարչի եւ կօգնեն հաղթահարել յուրաքանչյուր խոչընդոտ:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները