Աղօթելը
Աստուծոյ հետ հաղորդութեան այն պահն է, որ մարդու միտքը կը լուսաւորէ, սիրտը կը զօրացնէ, հոգին կ’ազնուացնէ եւ կամքը կը լարէ դէպի բարին:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 8 (220), օգոստոս 2018 թ.  


 

       

ՍԵՄԻՆԱՐՆԵՐ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ուլիսի 26-ին եւ օգոստոսի 2-ին տեղի ունեցան կամավորների կարողությունների զարգացմանն ուղղված հերթական երկու հանդիպում-սեմինարները, որոնք վարեց սոցիալ-կրթական կենտրոնի կամավորական գործունեության համադասող Մարիամ Հակոբյանը:

«Կամավորությունն ու ես» խորագրով սեմինարի ընթացքում նորեկ կամավորները ծանոթացան կամավորության էությանը, քրիստոնյա կամավորի կերպարի առանձնահատկություններին: Խմբային աշխատանքի արդյունքում ներկայացվեցին օրինակելի կամավորի քայլերը: Լավագույնը ճանաչված պաստառը հետագայում կդառնա ուղղորդող բոլոր կամավորների համար: «Ինչպե՞ս գրել CV» թեմայով հանդիպման ընթացքում կամավորներին ներկայացվեցին գրագետ ինքնակենսագրություն կազմելու մեթոդները, «ռեզյումե»-ի եւ CV-ի տարբերությունները, ինչպես նաեւ CV-ի ընդունելի մոդելներին ներկայացվող պահանջները:

ՍՈՑԻԱԼ-ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները