Աղօթելը
Աստուծոյ հետ հաղորդութեան այն պահն է, որ մարդու միտքը կը լուսաւորէ, սիրտը կը զօրացնէ, հոգին կ’ազնուացնէ եւ կամքը կը լարէ դէպի բարին:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 8 (220), օգոստոս 2018 թ.  


 

       

ՀՐԱԺԵՇՏ ՃԱՄԲԱՐԻՆ

գոստոսի 12- ի երեկոյան ազդարարվեց Շիրակի թեմի «Վերադարձ դեպի բնություն» ճամբարի փակումը:

Երրորդ եւ չորորդ հերթափոխերի ընթացքում ճամբարում հանգստացավ հիսուներկու երեխա Գյումրի քաղաքից, ինչպես նաեւ Ազատան, Ամասիա, Ախուրյան համայնքներից:

Առաջին երկու հերթափոխերի նման՝ վերջին երկուսի առօրյան նույնպես անցավ բազմաբովանդակ ու հետաքրքիր: Կազմակերպվեցին մի քանի գրական երաժշտական հայտագրեր, այդ թվում՝ հոգեւոր երաժշտության համերգ:

Այս հերթափոխերը հատկանշական էին նաեւ նրանով, որ ջոկատավարների հետ, կամավոր հիմունքներով, աշխատեցին նախկին ճանբարականներ Աստղիկ Հովհաննիսյանն ու Աննա Խաչատրյանը:

Հուլիսի 29-ին կրկին ճամբարում էր Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը: Երեխաները հնարավորություն ունեցան ստանալ Սրբազան Հոր օրհնությունը եւ լուսանկարվեցին նրա հետ:

Օգոստոսի 11-ին ճամբարականների համար կազմակերպվեց էքսկուրսիա դեպի Արփա լիճ: «Արփա լիճ» ազգային պարկի աշխատակիցների ուղեկցությամբ երեխաները մեկտեղվեցին, լճի ափին գտնվող, հանգստյան գոտում, խարույկի շուրջ զրուցեցին, երգեցին եւ իհարկե ծանոթացան տարածքի ֆլորային ու ֆաունային:

Օգոստոսի 12-ին՝ Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնի օրը, երեխաները, բարեշնորհ Արտաշես սրկ. Աջապահյանի ուղեկցությամբ, Եղնաջուրի Ս. Սարգիս եկեղեցում միասնական աղոթք առաքեցին առ Աստված, հայցեցին Ս. Կույսի բարեխոսությունն իրենց ընտանիքների, ճամբարի եւ Հայաստան աշխարհի համար:

Նույն օրը երեկոյան անցկացվող տոնական միջոցառմանը, որին մասնակցում էին բոլոր ճամբարականները, երգ ու պարով, ասմունքով, ինչպես նաեւ հումորային համարներով ազդարարվեց 2018 թվականի ճամբարային շրջանի փակումը: Վերջիններս հրաժեշտ տվեցին արդեն հարազատ դարձաձ օջախին` հաջորդ տարի կրկին վերադառնալու ակնկալիքով:

Հանգստացող երեխաներն ու նրաց ծնողները շնորհակալություն են հայտնում Տ. Միքայել եպս. Աջապահյանին, «Շեն» ՀԲԿ-ի տնօրեն Հայկ Մինասյանին բարերարներ Գենիկ Կարապետյանին եւ Օլա Օստվեիտին՝ ճամբարի աշխատանքներին աջակցելու եւ ֆինասավորելու համար:

ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՀԵՂԻՆԱԿԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները