Աղօթելը
Աստուծոյ հետ հաղորդութեան այն պահն է, որ մարդու միտքը կը լուսաւորէ, սիրտը կը զօրացնէ, հոգին կ’ազնուացնէ եւ կամքը կը լարէ դէպի բարին:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 8 (220), օգոստոս 2018 թ.  


 

       

«ՊԱՏԱՐԱԳ ԱՍՏՈՒԾՈՅ ՀՈԳԻ ԽՈՆԱՐՀ»
ԱՍՏՎԱԾԱՍԻՐՈՒԹՅԱՆ, ԱՍՏՎԱԾՃԱՆԱՉՈՒԹՅԱՆ
ԵՎ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԸ

Սկիզբը` նախորդ համարներում

ավոք մեր իրականության մեջ հայրենասիրությունը հաճախ նույնանում է անթաքույց եւ անամոթ եսասիրության հետ: Անձնական հարստությունը փորձ է արվում ներկայացնել իբրեւ հայրենիքի հարստություն, սակայն նվազագույն իսկ հնարավորության դեպքում այն տեղափոխվում է արտասահման: Այնտեղ է տեղափոխվում նաեւ հայրենիքի համար թանկագինը` նոր սերունդը: Հնարավորություն ունեցողների մեջ արդեն ամենատարածված երեւույթը դարձել է իրենց զավակներին Ամերիկայի Միացյալ Նահանգներում լույս աշխարհ բերելը: «Հայրենիք» են երգում, սակայն իրենց զավակներին անձեռնմխելի են դարձնում հայրենիքի նկատմամբ պարտավորություններից, որպեսզի նրանք մեծանան կոսմոպոլիտ հայացքներով եւ անհրաժեշտության դեպքում լքեն հայրենիքը` հայրենիքի նկատմամբ միմիայն պահանջատիրական Ու իրավատիրական նկրտումներ ունենալով:

Եթե ազգն սկսում է «ավետյաց երկիր» համարել մեկ այլ երկիր, քան իր հայրենիքն է, դա կոլեկտիվ դեգրադացիայի եւ ինքնասպանության ամենախորացված փուլն է, ինչից կարելի է դուրս գալ միմիայն հերոսական ճիգերի եւ ինքնազոհության շնորհիվ: Ազգի ապագան չի կարելի կապել որեւէ մեկ այլ բանի հետ, եթե ոչ միմիայն հայրենիքի` հոգեւոր եւ նյութական. սա պետք է հասկանալ եւ միմիայն այս ուղղությամբ գործել: Ինչպե՞ս կարելի է թույլ տալ, որ ուրիշի երկիրը բռնազավթած օտարը նույն այդ բռնազավթած տարածքն իր համար «վաթան» համարի, մինչ սեփականատերը խորթություն ապրի այդ նույն տարածքի հանդեպ:

Այստեղ անհրաժեշտաբար արդեն պետք է անդրադառնանք հայրենասիրության եւ ազգասիրության փոխկապակցվածությանն ու փոխլրացմանը: Չկա հայրենասիրություն՝ առանց ազգասիրության, եւ ազգասիրությունն անիմաստ է առանց հայրենասիրության: Ազգասիրությունը հայրենասիրության անհրաժեշտ բաղկացուցիչն է. հայրենասիրությունն էլ ազգասիրության մեջ ներթափանցված է: Այս երկուսի տարանջատումը կարող է աղաղակել այն մասին, որ ճշմարտության փոխարեն կեղծիք է առաջարկվում: Եթե որեւէ մեկի մոտ այս երկուսն անբաժան եւ անբաժանելի չեն, ուրեմն կեղծ դրամ է ձեր առջեւ, ուրեմն պետք է զգուշանալ:

Շարունակելի

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները