Միս ու ոսկոր չենք, հոգի ենք: Հոգին կնիք մը ունի իր վրայ, դրոշմ մը ունի իր վրայ, Հայութիւն՝ քրիստոնէական դրոշմով եւ ազգային ինքնութեամբ:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 7 (219), հուլիս 2018 թ.  


 

       

ԻՆՉՈ՞Ւ Է ԱՍՏՎԱԾ ՍՏԵՂԾԵԼ ՉԱՐԸ

ամալսարանի դասախոսն այսպիսի հարց տվեց իր ուսանողներին. «Այն, ինչ գոյություն ունի, ստեղծվել է Աստծո՞ կողմից»:

Մի ուսանող համարձակ պատասխանեց. «Այո, ստեղծվել է Աստծո կողմից»:

- Աստված ամեն ի՞նչ է ստեղծել,- հարցրեց դասախոսը:

- Այո, պարո՛ն,- պատասխանեց ուսանողը:

Դասախոսն ասաց. «Եթե Աստված ամեն ինչ է ստեղծել, դա նշանակում է, որ Նա ստեղծել է նաեւ չարը, քանի որ այն գոյություն ունի: Եվ համաձայն այն պնդման, թե Աստված է կառավարում ամեն ինչ, Աստված հենց չարիքն է»:

Ուսանողը լռեց նման պատասխանից հետո: Դասախոսը շատ գոհ էր իրենից: Նա գովեց իրեն ուսանողների մոտ, քանզի եւս մեկ անգամ ապացուցեց, որ հավատն առ Աստված անհեթեթություն է: Բայց մի ուսանող ձեռք բարձրացրեց եւ ասաց. «Կարող եմ Ձեզ մի հարց տալ, պրոֆեսո՛ր»:

- Իհարկե,-պատասխանեց դասախոսը:

Ուսանողը ոտքի կանգնեց եւ հարցրեց. «Պարո՛ն, ցուրտ գոյություն ունի՞»:

- Այդ ի՞նչ հարց է: Իհարկե գոյություն ունի: Դու երբեք չե՞ս մրսել:

Ուսանողները ծիծաղեցին համակուրսեցու հարցի վրա: Ուսանողը շարունակեց. «Իրականում, պարո՛ն, ցուրտ գոյություն չունի: Համաձայն ֆիզիկայի օրենքների՝ ցուրտ մենք զգում ենք, երբ բացակայում է տաքությունը: Մարդուն եւ իրերին կարելի է ուսումնասիրել էներգիայի տեսակետից: Բացարձակ զրո աստիճանը տաքության բացակայությունն է: Ամեն նյութական բան այդ աստիճանում դառնում է իներտ եւ չի կարող արձագանքել: Ցուրտը գոյություն չունի: Մենք ստեղծել ենք այդ բառը, որպեսզի նկարագրենք այն երեւույթը, որն զգում ենք տաքության բացակայության ժամանակ: Պրոֆեսո՛ր, մթություն գոյություն ունի՞»:

- Իհարկե,- հնչեց պատասխանը:

«Դուք կրկին սխալվում եք,- ասաց ուսանողը:- Մթություն նույնպես գոյություն չունի: Մթությունը մենք տեսնում ենք լույսի բացակայության ժամանակ: Մենք կարող ենք ուսումնասիրել լույսը, բայց ոչ մթությունը: Լույսը կարելի է բաժանել տարբեր երանգների, որոնք ունեն տարբեր երկարությամբ ալիքներ: Իսկ մթությունն անհնար է բաժանել: Ինչպե՞ս կարելի է որոշել մթության աստիճանը: Իհարկե լույսն է հնարավորություն տալիս որոշելու մթության աստիճանը»:

Եվ վերջապես երիտասարդ տղան հարցրեց դասախոսին. «Պարոն, չարը գոյություն ունի՞»:

Այս անգամ դասախոսն անվստահ պատասխանեց. «Ինչպես ես արդեն ասացի, գոյություն ունի: Մենք այն տեսնում ենք ամեն օր. դաժանություն մարդկանց միջեւ, հանցագործությունների աճ եւ ուժի կիրառում ամբողջ աշխարհով մեկ: Այս բոլորը չարի օրինակներ են»:

Ուսանողը պատասխանեց. «Չար գոյություն չունի, պարո՛ն: Չարն Աստծո բացակայությունն է: Չարը, ցրտի եւ մթության պես, ստեղծվել է մարդու կողմից, որ նկարագրի Աստծո բացակայությունը: Չարը մարդկային հոգու մեջ աստվածային սիրո բացակայությունն է»:

Այդ ուսանողի անունն Ալբերտ Էյնշտեյն էր:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները