Միս ու ոսկոր չենք, հոգի ենք: Հոգին կնիք մը ունի իր վրայ, դրոշմ մը ունի իր վրայ, Հայութիւն՝ քրիստոնէական դրոշմով եւ ազգային ինքնութեամբ:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 7 (219), հուլիս 2018 թ.  


 

       

«ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ-2018»-Ի ՀԱԳԵՑԱԾ ԱՌՕՐՅԱՆ

մառային արձակուրդների միապաղաղ ու հոգնեցնող առօրյան ամենեւին չի վերաբերում սոցիալ-կրթական կենտրոնի «Ամառային դպրոց-2018»-ի սաներին, որոնց համար ամառային հանգիստը նոր ընկերների, գիտելիքների եւ տպավորությունների ձեռքբերման ժամանակահատված է:

Կենտրոնի բանիմաց եւ հմուտ մանկավարժ-կամավորների ջանքերով երեխաների յուրաքանչյուր օրն իսկական տոնի է վերածվում: Պարապմունքներ են անցկացվում գրեթե բոլոր առարկաներից՝ մայրենի լեզու, մաթեմատիկա, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն: Դասավանդումն իրականացվում է հատուկ ինտերակտիվ մեթոդներով, որոնք հնարավորություն են տալիս զուգորդել հանգիստն ու ուսուցումը:

Առանձնակի աշխուժություն է տիրում կենտրոնում երգի, պարի եւ մարմնամարզության ժամերին, իսկ գիտելիքների բացը գալիս են լրացնելու էթիկայի եւ շախմատի դասերը: Երեխաներն ունեն նաեւ ընթերցանության եւ ձեռքի աշխատանքի համար նախատեսված ժամեր: Որպեսզի հանգիստը լիակատար լինի, կենտրոնի զով դահլիճում մեր սաները դիտում են, հատուկ իրենց տարիքի համար նախատեսված, ուսուցողական եւ ժամանցային ֆիլմեր:

Էլ ի՞նչ ամառ առանց խաղերի. բազմաբնույթ մրցութային եւ ճանաչողական խաղերն ամառային ժամանցի լավագույն ուղեկիցներն են: Բոլոր պարապմունքների համար իրականացվում են խմբային բաժանումներ՝ ըստ տարիքի, գիտելիքների պաշարի եւ նախասիրությունների: Երեխաները մտերմացել են՝ դառնալով անբաժանելի ընկերներ:

«Ամառային դպրոց-2018»-ը, շնորհիվ սոցիալ-կրթական կենտրոնի նվիրյալ կամավորների, իսկական մեծ, համերաշխ եւ ուրախ ընտանիք է կենտրոնի ներսում:

ՍՈՑԻԱԼ-ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները