Միս ու ոսկոր չենք, հոգի ենք: Հոգին կնիք մը ունի իր վրայ, դրոշմ մը ունի իր վրայ, Հայութիւն՝ քրիստոնէական դրոշմով եւ ազգային ինքնութեամբ:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 7 (219), հուլիս 2018 թ.  


 

       

ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՎԵՐԱԴԱՐՁ ԴԵՊԻ ԲՆՈՒԹՅՈՒՆ» -2018-Ը

իրակի թեմի «Վերադարձ դեպի բնություն» ճամբարը 2018 թվականի աշխատանքը մեկնարկեց հուլիսի 5-ից: Առաջին երկու հերթափոխերի ընթացքում ճամբարում հանգստացան 68 երեխաներ Շիրակի թեմի Գյումրի, Մարալիկ քաղաքներից եւ Ազատան, Մարմաշեն, Ձիթհանքով համայնքներից:

Ամեն տարվա նման՝ ճամբարակաների առօրյան անցնում է շատ հագեցած: Բացի ավանդական դարձած կրոնի, օտար լեզուների, առաջին բուժօգնության, ձիավարժության դասընթացներից, այս տարի հանգստացող երեխաների համար կազմակերպվեցին մի շարք հետաքրքիր միջոցառումներ ու արշավներ: Առաջին հերթափոխի ժամանակ ճամբար այցելեց եւ ճամբարականերին իր օրհնությունը բաշխեց Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը: Սրբազան Հայրը շրջեց ճամբարում, երեխաներից տեղեկացավ, թե ինչպես է անցնում նրաց հանգիստը:

Ճամբարակաները, ոգեւորված Առաջնորդ Սրբազանի ներկայությունից, մեկը մյուսին հերթ չտալով, պատմում էին իրենց առօրյայի մասին: Նրանք չմոռացան նաեւ շնորհակալություն հայտնել Միքայել Սրբազանին՝ իրենց այս ճամբարում հանգստանալու հնարավորություն ընձեռելու համար:

Հուլիսի 11-ին ճամբարում հյուրնկալվեցին Ամասիայի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը եւ Ս. Գեւորգ եկեղեցու երգչախմբի աղջիկները: Հայր Սուրբը հոգեւոր զրույց ունեցավ ճամբարականների հետ, իսկ երգչախմբի անդամները կատարեցին հոգեւոր երգեր:

Հուլիսի 19-ին ճամբար այցելեցին Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի բնակչության հետ տարվող աշխատանքների բաժնի դասախոս-հրահանգիչները: Վերջիններս անցկացրին սեմինար-դասախոսություն՝ երկրաշարժի ժամանակ ռիսկերի նվազեցման թեմայով:

Նախ ներկայացվեց փոքրիկ ֆիլմ, այնուհետեւ անցկացվող միջոցառմանը ներգրավվեցին նաեւ երեխաները՝ խաղերի եւ խաչբառերի միջոցով տեղեկանալով, թե ինչպես պետք է վարվել երկրաշարժի ժամանակ:

Հուլիսի 22-ին ճամբարում էին Հայաստանի Հանրապետության «Արփի լիճ» ազգաին պարկի աշխատակիցները, ովքեր հետաքրքիր ցուցադրություն կազմակերպեցին երեխաների համար, որի ընթացքում տեղեկություններ հաղորդվեցին տարածաշրջանի բուսական եւ կենդանական աշխարհի մասին:

Հուլիսի 24-ին երեկոյան խարույկն ազդարարեց առաջին երկու հերթափոխերի ավարտը: Երեխաները հրաժեշտ տվեցին սիրելի ճամբարին՝ հաջորդ տարի վերադառնալու ակնկալիքով:

ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՀԵՂԻՆԱԿԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները