Միս ու ոսկոր չենք, հոգի ենք: Հոգին կնիք մը ունի իր վրայ, դրոշմ մը ունի իր վրայ, Հայութիւն՝ քրիստոնէական դրոշմով եւ ազգային ինքնութեամբ:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 7 (219), հուլիս 2018 թ.  


 

       

ԿԱՄԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԿԵՆՍԱԿԵՐՊ

րբ գիտելիքը, փորձառությունն ու մասնագիտական պատրաստվածությունը համահունչ ներդաշնակություն են կազմում մարդկային բարձր որակների, մերձավորին ծառայելու քրիստոնեավայել սկզբունքների եւ անշահախնդրորեն բարիք գործելու պատրաստակամության հետ, ուստի մեր առջեւ կամավորության դասական տարբերակն է:

Գիտելիքների շնորհիվ բարիք գործելու ցանկությունն է, որ մայր ու որդի Աննա Ավակիմյանին ու Գրիգոր Բախշյանին ուղղորդել է սոցիալ-կրթական կենտրոն: Աննա Ավակիմյանը ԵՊՀ-ի դասախոս է՝ գերմաներեն է դասավանդում: Որդին Բանգկոկի «The Regents» միջազգային դպրոցի սան է: Ամառային հանգիստը հենց Գրիգորի նախաձեռնությամբ են որոշել զուգորդել կամավորական աշխատանքի հետ: Մինչ այդ էլ մասնակցել են բազմաթիվ բարեգործական ձեռնարկների: Երբ ընտրություն պետք է կատարվեր Սյունիքի եւ Գյումրու միջեւ, անվերապահորեն ընտրվեց Գյումրին: Ինչպես Աննան է նշում՝ ցավոք Գյումրին դեռ հասարակության տարբեր շերտերում ընկալվում է որպես առավել ուշադրության կարիք ունեցող քաղաք:

Սոցիալ-կրթական կենտրոնում Գրիգորը մաթեմատիկա է դասավանդում նախադպրոցական տարիքի երեխաներին՝ կիրառելով նոր եւ ինտերակտիվ մեթոդներ, որոնք հնարավորություն են տալիս ուսուցման գործընթացը կազմակերպել ըստ տարիքային առանձնահատկությունների եւ հնարավորինս արդյունավետ: Նա վարում է նաեւ անգլերենի պարապմունքները երկու՝ սկսնակների եւ անգլիախոսների խմբակներում: Աշխատանքն օգնում է երիտասարդ տղային՝ ձեռք բերել մանկավարժական եւ դասավանդման հմտություններ:

Աննա Ավակիմյանն աշխատում է «Ամառային դպրոց-2018»-ի սաների հետ՝ ձեռքի աշխատանքի դասերը դարձնելով երեխաների համար գրավիչ ու հետաքրքիր: Նա սիրով է ընթերցում երեխաների համար՝ ներկայացնելով նրանց համաշխարհային գրականության մեծարժեք ստեղծագործություններ, որոնց անհրաժեշտ է ծանոթանալ պատանեկան տարիքում:

Աննայի եւ Գրիգորի կամավորական աշխատանքը թեեւ նախատեսված է իրականացնել ողջ ամռան ընթացքում, այնուամենայնիվ, համագործակցությունը շարունակական է լինելու:

ՍՈՑԻԱԼ-ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները