Միս ու ոսկոր չենք, հոգի ենք: Հոգին կնիք մը ունի իր վրայ, դրոշմ մը ունի իր վրայ, Հայութիւն՝ քրիստոնէական դրոշմով եւ ազգային ինքնութեամբ:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 7 (219), հուլիս 2018 թ.  


 

       

FLY-Ի ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑԸ ԳՅՈՒՄՐԻ

FLY կազմակերպության ներկայացուցիչները՝ հանձինս տնօրեն Կարոլին Սամուելյան-Կուզոյանի, կազմակերպության երիտասարդական բաժնի տնօրեն Ալինա Սամուելյանի եւ Դամասկոսի հայոց թեմի Առաջնորդ Տ. Արմաշ եպս. Նալբանդյանի, հունիս ամսին կրկին այցելեցին Գյումրի՝ շարունակելու FLY-ի մարդասիրական եւ աստվածահաճո գործը:

FLY-ի անձնակազմը (Կարոլին Սամուելյան-Կուզոյան, Ալինա Սամուելյան, Արմաշ Սրբազան, «FLY-Հայաստան»-ի պատասխանատու Արմինե Մարգարյան) աշխատանքները նախապես պլանավորելուց հետո, սկսեց տնայցերը: Այցելություն կատարվեց, նախօրոք արդեն ընտրված եւ ուսումնասիրված, յոթը նոր ընտանիքների Գյումրի քաղաքում եւ մեկ ընտանիքի Ախուրյան համայնքում:

FLY-ը եղավ նաեւ Վանաձոր քաղաքի մանկատանը, ուր վաթսունհինգ սաների նվիրեց սպորտային համազգետ ու վերմակներ:

Անձնակազմն այս անգամ այցելեց նաեւ Գյումրու հաշմանդամների «Փյունիկ» կենտրոն, որը ֆինանսական դժվարություններ ուներ՝ ամառային բակային ճամբար կազմակերպելու պատճառով: FLY-ի մարդասիրական ձեռքով լուծում տրվեց այդ խնդրին՝ «Փյունիկ» հաշմանդամների կենտրոնին տրամադրելով գումար՝ ամառային բակային ճամբարի սննդի եւ տրանսպորտի ծախսերը հոգալու համար (ճամբար են հաճախում 80 երեխա): Բացի այդ FLY-ը գեղեցիկ միջոցառում կազմակերպեց «Փյունիկ»-ի հիսունվեց սաների համար՝ կազմակերպելով հյուրասիրություն ծաղրածուների երգ ու պարով, խաղերով: Կենտրոնին տրվեցին նաեւ գրենական պիտույքներ: Այս երեխաների ժպիտը FLY-ին տրված լավագույն գնահատականն էր:

Տնայցերի ընթացքում FLY-ի անձնակազմը հետաքրքվեց նոր ընտանիքների կարիքներով, նրանց ծանր ու հուսալքված ապրելակերպով՝ վերջիններիս տրամադրելով անհրաժեշտ այն բոլոր պարագաները, որոնցից զուրկ են եղել նախկինում: Նյութական օգնությունից զատ՝ FLY-ն ուրախություն եւ դժվարությունները դիմագրավելու ուժ է պարգեւում կարիքավոր ընտանիքներին:

Գյումրու տարբեր խանութներից FLY-ի անձնակազմն այս անգամ եւս ընտրեց նվերներ (հագուստներ, կոշիկներ, հողաթափեր, ներքնաշորեր, դպրոցական պայուսակներ, գրենական պիտույքներ, նկարչական պարագաներ, խաղալիքների շքեղ տեսականի, մանկական տակդիրներ, դեղորայք, 4-5 ամսվա համար նախատեսված սնունդ, տնտեսական պարագաներ):

Տնակային անմխիթար պայմաններում ապրող երեք ընտանիքների FLY-ը վարձով բնակարաններ տրամադրեց՝ երկուսը Գյումրիում, մեկն Արմավիրի մարզի Մերձավան գյուղում: Ընտրված ընտանիքների համար երազանք էր նման պարգեւը՝ քարե բնակարանը կումունալ եւ կենցաղային բոլոր հարմարություններով:

FLY-ն իր հերթական այցելության ավարտին տոնական միջոցառում կազմակերպեց ընտանիքների փոքրիկ անդամների համար՝ այցելություն բացօթյա լողավազան:

Գյումրու Անի թաղամասում գտնվող «Երազանք» բացօթյա լողավազանում քառասունութ երեխաներ ակտիվ սպորտային հանգիստ վայելեցին՝ լողանալով մեծ լողավազանում: Երեխաների անվնաս հանգիստն ապահովելու նպատակով FLY-ը բոլորի համար գնեց ռետինե անիվներ, ժիլետներ, թեւիկներ: Ուրախ երաժշտությունն ու ճոխ հյուրասիրությունը երեխաների օրը զովացնող ու գունավոր տոն դարձրին:

Նկարահանվեցին եւ տեսաձայնագրվեցին FLY-ի այցելույթուններն ու ընտանիքների ապրելակերպը՝ Գլենդելում ցուցադրելու եւ նոր միջոցներ հայթայթելու համար:

ԼԵՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները