Աստված նման է արեւի եւ սերը՝ ճառագայթի: Կարելի՞ է պատկերացնել արեւն առանց ճառագայթելու:
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 6 (218), հունիս 2018 թ.  


 

       

Լրահոսից

2 հունիսի - Ս. Գրիգոր Լուսավորչի վիրապից ելնելու տոնի ուրախ առիթով Ս. Յոթվերք Մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

Նույն օրը Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց ուխտի Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Տ. Եզնիկ քհն. Գալստյանի: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, տոնի խորհուրդը մեկնեց պատարագիչ Տեր Հայրը:

3 հունիսի - Տոն Կաթողիկե Սուրբ Էջմիածնի: Առաջնորդանիստ Ս. Աստվածածին մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց եւ «Հայր մեր»-ից առաջ տոնի խորհուրդը մեկնեց ու հանգմանալից քարոզ խոսեց Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը:

Հավարտ արարողության՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տոնի առիթով, հանդիսապետությամբ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանի, կատարվեց գոհաբանական մաղթանք:

10 հունիսի - Ս. Յոթվերք եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհրդին համահունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

16 հունիսի - Գյուտ նշխարաց: Տոնի առիթով Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Եզնիկ քհն. Գալստյանը:

17 հունիսի - Ս. Յոթվերք մայր եկեղեցում Սուրբ Պատարագ մատուցվեց ձեռամբ Տ. Շիրակ ավագ քհն. Առաքելյանի: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը:

24 հունիսի - Տոն Սուրբ Աստվածածնի տփի գյուտի: Առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում, ձեռամբ Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, հոգեհույզ քարոզ խոսեց պատարագիչ Հեր Հայրը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները