Աստված նման է արեւի եւ սերը՝ ճառագայթի: Կարելի՞ է պատկերացնել արեւն առանց ճառագայթելու:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 6 (218), հունիս 2018 թ.  


 

       

ՈՒԽՏԸ ՄԱՐԴՈՒՆ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ Է ԴԵՊԻ ԱՍՏՎԱԾ

այիսի 28-ին Հայաստանյայց Եկեղեցին տոնեց Ս. Հռիփսիմյանց կույսերի հիշատակը: Տոնի առիթով Ս. Յոթվերքի մի խումբ ուխտավոր հավատացյալներ, Ռիմա Բարինյանի եւ Զարիկ Իգիթյանի նախաձեռնությամբ, այցելեցին Վաղարշապատի Ս. Հռիփսիմե վանք՝ ներկա գտնվելու մատուցվելիք Սուրբ եւ անմահ Պատարագին:

Վանքը կառուցվել է Ս. Հռիփսիմեի նահատակության տեղում, ուր եւ ամփոփվել է նրա աճյունը: Ագաթանգեղոսի վկայությամբ՝ կույսի նահատակության տեղում Ս. Գրիգոր Լուսավորիչը եւ Տրդատ արքան կառուցել են վկայարան, որը կիսագետնափոր էր՝ վերնամասում քարաշեն չորս սյուներով ամպհովանի: 395 թ. Ս. Սահակ Պարթեւը, կույսի գերեզմանի վրա կառուցել է տալիս մի փոքր մատուռ:

Հայ ճարտարապետության ոսկեդարի սկզբներին, կաթողիկոսական տնօրինությամբ, նախկին մատուռի տեղում վեր հառնեց նոր ու փառավոր մի կառույց, որի գեղեցկությամբ հիանալու բախտն ունի նաեւ այս սերունդը: Հովհաննես Դրասխանակերտցին գրում է, որ եկեղեցու շինության ժամանակ բացվել է Սուրբ կույսի մասունքներով տուփը, որ եղել է անձեռնմխելի եւ ունեցել երեք կնիք՝ Լուսավորչի, Սահակ Պարթեւի եւ Կոմիտասի:

Ս. Հռիփսիմյան եւ Ս. Գայանյան կույսերի նահատակությամբ նախապատրաստվեց հայոց՝ առ Աստված մեծ դարձը, ի Քրիստոս համազգային մկրտությունը, որից հետո Քրիստոսի խաչանիշ դրոշը հաղթականորեն պարզվեց հայոց աստվածաշնչյան հողի վրա եւ իր հովանու տակ առավ այն:

ՈՒԽՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ

Առավոտյան Մայր Աթոռ Ս. Էջմիածնից եկեղեցականների խաչվառազարդ թափորը, «Անձինք նվիրեալք» շարականի երգեցողությամբ, ուղղվեց Ս. Հռիփսիմե վանք: Տոնի առիթով, հավատավոր ժողովրդի խոնարհումի եւ օրհնության համար, դուրս էր բերվել նաեւ Մայր Աթոռում պահվող, Սրբուհու մասունքն ամփոփող, Ս. Աջը:

Ս. Հռիփսիմե վանքի ուխտի այս օրը Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց վանորեից տեսուչ Տ. Արտակ եպս. Տիգրանյանը: Սրբազան արարողակարգից հետո, վանքի բակում, կատարվեց Անդաստանի արարողություն, որի ընթացքում նահատակ Սրբուհու մասունքակիր Աջով կատարվեց հավատացյալների օրհնություն:

Ուշ երեկոյան ուխտավորները տուն վերադարձան՝ իրենց հետ տանելով խաչազգեստ վկայուհիների բարեխոսությունը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները