Աստված նման է արեւի եւ սերը՝ ճառագայթի: Կարելի՞ է պատկերացնել արեւն առանց ճառագայթելու:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 6 (218), հունիս 2018 թ.  


 

       

ԾԱՂԻԿՆԵՐԻ ՀԵՔԻԱԹԱՅԻՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ

ոցիալ-կրթական կենտրոնի «Ամենագետիկ» նախակրթարանի սաներն իրենց թեմատիկ հանդեսներով ու միջոցառումներով պարբերաբար ամփոփում են կատարված աշխատանքը՝ ներկայացնելով գիտելիքների եւ կարողությունների այն հարուստ շտեմարանը, որ ձեռք են բերում սիրելի նախակրթարանում:

Փոքրիկ ամենագետիկներին իր յուրօրինակ մեթոդներով կրթում ու դաստիարակում է հմուտ եւ բազմավաստակ մանկավարժ Հասմիկ Բոյաջյանը՝ կենտրոնի կամավորների օգնությամբ: Բացի հիմնական պարապմունքներից, երեխաները մասնակցում են անգլերենի, պարի, նկարչության եւ ձեռքի աշխատանքի դասերին:

Ամենօրյա տքնաջան աշխատանքի արդյունքը տեսանելի դարձավ մայիսի 31-ին կայացած «Ծաղիկների հեքիաթային աշխարհում» հանդես-ներկայացման շնորհիվ, որի ընթացքում երեխաները հանդիսատեսին հիացրին բանաստեղծություններով, երգ ու պարով: «Գարուն», «Մայրություն» եւ «Ծաղիկներ» թեմաներով եռամաս միջոցառումն իր հագեցվածությամբ, երգերով ու գեղեցիկ բեմադրությամբ մեծ տպավորություն թողեց ներկաների վրա՝ երեխաների եւ նրանց ծնողների մտապատկերում մնալով որպես մանկության գեղեցիկ ու անմոռանալի դրվագ:

Գունավոր ժապավեններով խմբակային վարժությամբ սկսվեց միջոցառումը: Հնչեցին գարնան մասին բանաստեղծություններ ու երգեր: Էլ ի՞նչ գարուն՝ առանց մայրիկների ու նրանց ջերմ ժպիտների: Հենց մայրիկների մասին էլ արտասանեցին ու երգեցին փոքրիկները միջոցառման երկրորդ հատվածում: Չմոռացան նաեւ, երեխաների մասին մայրիկներից ոչ պակաս հոգացող, տատիկներին՝ նվիրելով նրանց գարնանային ծաղիկներ:

Ապա տասներկու աղջնակներ գարնանային պարտեզում «դարձան» տասներկու աննման ծաղիկներ: Հանկարծ պարտեզ ներխուժեցին միջատները, մեղուները, կկուն, լորիկն ու կաքավիկը՝ համապատասխան երգերով: Սահուն քայլերով մոտեցավ նաեւ գարնան անձրեւաբեր ամպիկն, ու ծաղիկները երգով կանչեցին. «Գարնան անձրեւ, դու արի»: Իսկ վերջում շողաց արեւը, եւ բոլորը, բռնելով արեւի շողերը, «Իմ քույրիկն է արեւը» երգով ավարտեցին հանդեսը:

ՍՈՑԻԱԼ-ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները