Աստված նման է արեւի եւ սերը՝ ճառագայթի: Կարելի՞ է պատկերացնել արեւն առանց ճառագայթելու:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 6 (218), հունիս 2018 թ.  


 

       

«ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲ» ԿԻՐԱԿՆՕՐՅԱՅԻ ՍԱՆԸ ՁԵՌՆՈՒՆԱՅՆ ՉՎԵՐԱԴԱՐՁԱՎ

Մայ Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի նախաձեռնությամբ այս տարի առաջին անգամ կազմակերպվել էր օլիմպիադա կիրակնօրյա դպրոցների սաների միջեւ: Մասնակցում էին մեր Եկեղեցու հայաստանյան թեմերի ութսուն կիրակնօրյա դպրոցների 10-12 տարեկան սաները:

Մայր Աթոռում կիրակնօրյա դպրոցների աշակերտներին նախ հյուրնկալեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: «Մեր նպատակն է, որ ճանաչեք քրիստոնեական արժեքները, դրանցով ապրեք ձեր կյանքը, քայլեք Աստծո ուղենշած ճանապարհով, քանի, որ ամեն բարիք Աստծուց է»,- մասնակիցներին ասաց Հայոց Հայրապետը եւ իր հայրապետական օրհնությունը բաշխեց նրանց:

Օլիմպիադայի արդյունքներն ամփոփվեցին օրվա ավարտին: Լավագույններն արժանացան պատվոգրերի:

Շիրակի թեմից օլիմպիադային մասնակցեցին երեք կիրակնօրյաների սաներ, այդ թվում նաեւ «Ս. Հակոբ» կիրակնօրյայից Մերի Ապրիկյանը, ում ուղեկցում էր ուսուցչուհին` Սեդա Մարտիրոսյանը: Մեր մասնակիցը վերադարձավ անչափ տպավորված եւ իհարկե պատվոգրով: Մերիի հաղթանակը նշելու համար հունիսի 5-ին «Ս. Հակոբ» կիրակնօրյայի սաները մեկտեղվել էին՝ տոնական տորթի շուրջ: Երեխաները շնորհավորեցին իրենց ընկերուհուն, հնչեցին շատ բարեմաղթանքներ:

Այս միջոցառմանն ամենից շատ հուզված էր Մերի Ապրիկյանի մայրը, ով նշեց, որ բազում առիթներ է ունեցել հպարտանալու իր աղջկա առաջադիմություններով, բայց կիրակնօրյայի սան իր դստեր հաջողությունն անչափ ուրախացրել է իրեց ընանիքի անդամներին: «Ուրախ եմ, որ աղջիկս մեծանում է իրապես կրթված քրիստոնյա եւ բարեպաշտ հավատացյալ»,- ասաց տիկին Լիանան:

Սուրբ Հակոբ եկեղեցու մշակութային բաժնի պատասխանատու Լուսինե Գրիգորյանը անակնկալ էր պատրաստել. Մերին նվեր ստացավ իր առաջին Աստվածաշունչը:

ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները