Աստված նման է արեւի եւ սերը՝ ճառագայթի: Կարելի՞ է պատկերացնել արեւն առանց ճառագայթելու:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 6 (218), հունիս 2018 թ.  


 

       

ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲՈՒՄ

ունիսի 3-ին մարդաշատ էր Անի թաղամասի Սուրբ Հակոբ եկեղեցու բակը:

Թաղամասի բարեպաշտ հավատացյալները նախ ներկա գտնվեցին Սուրբ եւ անմահ Պատարագին, որ մատուցեց եկեղեցու հոգեւոր հովհիվ Տ. Վարուժան քհն. Տերտերյանը, այնուհեեւ հրավիրվեցին եկեղեցու բակ, ուր տեղի ունեցավ տոնախմբություն՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին եւ երեխաների պաշտպանության օրվան:

Գրական-երաժշտական ճոխ հայտագրով հանդես եկան Ս. Հակոբի մշակութային բաժնի սաները: Երգն ու պարը, խինդն ու մանկական ժպիտները խառնվել էին իրար:

Փոքրիկների մի մասը զբաղված էր կավճանկարչությամբ: Փոքրիկ ձեռքերով գեղեցիկ ժպիտներ, ծաղիկներ, արեւներ նկարելով՝ նրանք է՛լ ավելի ջերմացրին առանց այն էլ ջերմ ու արեւոտ օրը:

Միջոցառմանը հատկապես աչքի ընկան Ս. Հակոբ եկեղեցու մշակութային բաժնի պարի խմբակի սաները: Պարուսույց Լիլիթ Իկիլիկյանը բեմականացրել էր օրվա խորհրդին համահունչ պարեր: Նմանատիպ միջոցառումները նպաստում են համայնք-եկեղեցի կապի ամրապնդմանը, ինչպես նաեւ երեխաների հոգեւոր դաստիարակությանը:

ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները