Աստված նման է արեւի եւ սերը՝ ճառագայթի: Կարելի՞ է պատկերացնել արեւն առանց ճառագայթելու:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 6 (218), հունիս 2018 թ.  


 

       

ԱՄԱՌԱՅԻՆ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ

իրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնն իր գործունեությամբ մեծապես նպաստում է երեխաների մոտ կրթական նոր որակների ձեւավորմանը՝ արժեւորելով կրթության անփոխարինելի դերը մարդու եւ քաղաքացու կերպարի ձեւավորման հարցում: Հերթական քայլը «Զանգակ» հրատարակչության «Ամառային ընթերցանություն» ծրագրին միանալն էր, որը գործելու է ողջ ամռան ընթացքում:

Հունիսի 1-ին սոցիալ-կրթական կենտրոնի գրադարանի ջերմ ու հյուրընկալ հարկի տակ համախմբվել էին ընթերցասեր դպրոցականներ, ովքեր ոչ միայն կարդալու են ամառային տնակում ընդգրկված գունագեղ, հետաքրքրաշարժ եւ ընթերցանության համար պարտադիր գրքերը, այլեւ մասնակցելու են տարաբնույթ միջոցառումների՝ դարձնելով իրենց ամառային հանգիստը բովանդակալից եւ անմոռաց:

«Ամառային ընթերցանություն-2018»-ն սկսվեց Սուրբ Յոթվերք եկեղեցու առջեւ անցկացված բացօթյա ընթերցանությամբ: Փոքրիկներին ու պատանիներին հայ եւ համաշխարհային գրականության մեծարժեք ստեղծագործություններին ծանոթացնելու պատասխանատու գործը սիրով եւ պատրաստակամությամբ իրականացրին կենտրոնի հմուտ կամավորները:

Առանց այն էլ բազմերանգ մանկական աշխարհը Քերոլի ու Լինդգրենի հերոսների շնորհիվ է՛լ ավելի կախարդական ու գրավիչ դարձավ:

«ԱՄԱՌԱՅԻՆ ՏՆԱԿ»-Ը ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲՈՒՄ

արունակվում է «Ամառային ընթերցանության տնակ»-ի երթը, որ տեւելու է մինչեւ օգոստոսի 31-ը: Հերթական հանդիպումն ընթերցասեր փոքրիկների հետ տեղի ունեցավ հունիսի 12-ին՝ Գյումրու Սուրբ Հակոբ եկեղեցու մշակութային բաժնում: Հավաքված երեխաները մշակութային բաժնի սաներն էին, ովքեր մեծ հետաքրքրությամբ ու անհամբերությամբ էին սպասոմ «Ամառային տնակ»-ին:

Երեխաներն ու ծնողները ծանոթացան ծրագրին, տնակում ընդգրկված գրքերին, ինչպես նաեւ ծրագրի մասնակից դառնալու կարգին: Ապա զրույցը շարունակվեց հեքիաթների եւ պատմվածքների շուրջ. յուրքանչյուրը պատմեց այն հերոսի եւ ստեղծագործության մասին, ում կամ որն ինքն ամենից շատ է հավանում: Հետաքրքրականնն այն էր, որ երեխաների սիրելի հերոսների մեծ մասը նաեւ տնակում ընդգրկված ստեղծագործություններից էին: Իսկ այն գրքերն ու հեղինակները, որոնք անծանոթ էին փոքրիկ ընթերցասերներին, կդառնան այս ամառվա նրանց «բացահայտումները»:

Հանդիպման ավարտին երեխաները փորձեցին նկարել իրենց սիրելի հերոսներին: Վիննի Փուն, Քաջ Նազարն ու Չիպոլինոն, գյումրեցի փոքրիկների պատկերացումներով ու մեկնաբանությամբ, ներկայացված են «Ամառային տնակ»-ին կից ցուցադրությամբ, որն իր ամբողջական տեսքը կստանա ծրագրի ավարտին:

«ԱՄԱՌԱՅԻՆ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՏՆԱԿ»-Ն
ԱԶԱՏԱՆԻ «ՓՈՔՐԻԿ ԴՐԱԽՏ»-ՈՒՄ

անգակ» հրատարակչության «Ամառային ընթերցանություն» ծրագիրը, որի նպատակն է նպաստել ընթերցանության մշակույթի ձեւավորմանը երեխաների մոտ վաղ հասակից, մեկնարկել է հունիսի 1-ին եւ կշարունակվի ողջ ամռան ընթացքում: Սոցիալ-կրթական կենտրոնը, բազմաբնույթ միջոցառումներով ու նախաձեռնություններով, նշված ծրագիրը փորձում է հասանելի դարձնել հնարավորինս շատ երեխաների:

Հունիսի 19-ին տնակի հերթական հանգրվանն Ազատան համայնքի մանկապարտեզն էր: Մեր հրաշք տնակը հայտնվել էր իսկական «փոքրիկ դրախտում», ուր կենտրոնի աշխատակիցներին եւ կամավորներին դիմավորեցին մանկապարտեզի հյուրընկալ ու պատրաստակամ տնօրենը եւ աշխատակիցները, գրքասեր դպրոցականներ՝ ծնողների հետ եւ, իհարկե, պայծառ ու լուսավոր մանկապարտեզի նույնքան լուսավոր ու ժպտադեմ սաները:

Դպրոցականներին ներկայացվեց «Ամառային ընթերցանություն» ծրագիրը, ինչին հաջորդեց ընթերցանությունը: Պատանիներն ու աղջիկները համակ ուշադրությամբ ունկնդրեցին Ռոմեոյի եւ Ջուլիետի հանրահայտ պատմությունը, որ «Զանգակ» հրատարակչության կողմից մեր ընթերցասերներին է մատուցվել նոր տարբերակով: Մարիամ Հակոբյանն ու Սվետլանա Բարսեղյանը սիրով հեքիաթներ ընթերցեցին ամենակրտսեր գրքասերների համար, ապա խաղերով ու հարցերով ամփոփեցին ընթերցանությունը:

Բոլոր խմբերում անցկացվեց նկարչական բաց դաս. գրքերից իրենց ստացած տպավորությունները թղթին հանձնել երեխաներին օգնեց նկարչուհի Մարիամ Գալստյանը: Մինչ փոքրիկները նկարում էին, մանկապարտեզի տաղանդաշատ սաների հետ Չիպոլինոյի պարն էր բեմադրում ռեժիսոր Ռաֆիկ Ստեփանյանը: Հենց այդ պարով էլ ավարտվեց հանդիպումը: Ազատանից վերդարձանք այն համոզմունքով, որ այդպիսի մեթոդներով դաստիարակվող, նման պայմաններում իրենց մանկությունը վայելող ու այդքան հոգատարությամբ շրջապատված երեխաները մոտ ապագայում մեր երկիրը դարձնելու են հզոր ու բարեկեցիկ, իսկ այն պնդումը, թե երեխաները չեն սիրում գիրքը եւ ընթերցանությունը, պարզապես անհիմն է:

ՍՈՑԻԱԼ-ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները