Աստված նման է արեւի եւ սերը՝ ճառագայթի: Կարելի՞ է պատկերացնել արեւն առանց ճառագայթելու:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 6 (218), հունիս 2018 թ.  


 

       

«ՀՌԻՓՍԻՄԷ ՄԵԾ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՒ ԱՆՈՒՆ ՑԱՆԿԱԼԻ…»
ՈՒԽՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ ՀՌԻՓՍԻՄԵ ՄԱՏՈՒՌՈՒՄ

«Պարծեսցին սուրբքն փառօք եւ ցնծասցեն ի հանգիստ իւրեացն, եւ բարձր արասցեն զԱստուած բերանովք իւրեանց»:
ՇԱՐԱԿՆՈՑ

այաստանյանց Առաքելական Սուրբ Եկեղեցին ամեն տարի, Հոգեգալստյանը հաջորդող Եղիական պահոց օրերից հետո, մուտք է գործում մի նոր ու սրբազան շաբաթ՝ պանծացնելու անմոռանալի այն սրբերի հիշատակը, ովքեր, սեփական արյան հեղմամբ, ամուր ու հաստատուն պահեցին Հայոց Եկեղեցու հիմքերը:

Սուրբ Հռիփսիմյանք իրենց ողջ կյանքը նվիրեցին Տիրոջ սիրուն եւ հավատքին, քանի որ ունեին այն բարձր գիտակցությունը, թե Տիրոջ ամենամեծ պարգեւը՝ հոգին, անմահ է, եւ կյանքի այս երկրավոր, մարմնավոր ու փոքրիկ շրջանը չի կարելի փոխարինել հավերժության եւ անմահի հետ: Ո՛չ Դիոկղետիանոս եւ Տրդատ արքաների հալածանքները, ո՛չ նրանց պալատների հմայքն ու շքեղությունը չկարողացան սասանել, գայթակղել նրանց, ետ կանգնեցնել Աստված տանող ճանապարհից:

Դժվարություններն ու փորձություններն առավել զորացնում էին կույսերին՝ հավատքով ու սիրով կրելու այն լուծը, որ իրենց էր տվել Աստված: Հռիփսիմյանց կույսերի անկոտրում կամքը վերջիններիս առաջնորդեց երկնքի արքայության լուսավոր թագն ու պսակը, քանզի հասկացան, որ ամեն ինչ անցավոր ժամանակի մեջ երազ է ու սուտ պաճուճանք:

Այսօր դարձյալ մեկ անգամ Սրբոց Հռիփսիմյանց կույսերը, Ս. Հռիփսիմեի գլխավորությամբ, մեզ հիշեցնում են այն ճշմարտությունը, թե նահատակությամբ, զոհողությամբ ամրագրված հավատքն առավել մեծ արժեք ունի: Միանշանակ, կույսերն անառիկ են պահում իրենց տկար ամրոցը՝ մարմինը զորավոր թշնամուց, այդ պատճառով էլ մյուսներից ավելի մեծ պսակի են արժանանում: «Ինչպես մարմինն էր վառվում առանց այրվելու» (Ելք Գ 2), այդպես էլ սուրբ կույսերն իրենց մարմինները, դաշտի շուշանի նման, անուշահոտ դարձրին. «Ինչպես շուշանն էր փշերի մեջ, այնպես էլ իմ սիրելին է դուստրերի մեջ» (Երգ Բ 2):

ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ

Մայիսի 28-ին մարդաշատ էր մատուռը: Բարեպաշտ գյումրեցիներն ի մի էին եկել՝ ներկա գտնվելու, ի հիշատակ Հռիփսիմյանց նահատակ կույսերի, մատուցվելիք ուխտի Սուրբ Պատարագին: Օրվա պատարագիչն էր աղոթատան հոգեւոր հովիվ Տ. Արսեն ավագ քհն. Սիմոնյանը: Սուրբ Պատարագի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող հանգամանալից քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը՝ մեկնելով նաեւ տոնի խորհուրդը:

Սրբազան արարողակարգին ներկա ուխտավորներն ստացան Սուրբ Հաղորդություն:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ` ՍԵԴԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները