Աստված նման է արեւի եւ սերը՝ ճառագայթի: Կարելի՞ է պատկերացնել արեւն առանց ճառագայթելու:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 6 (218), հունիս 2018 թ.  


 

       

ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏ ՍՈՒՔԻԱՍՅԱՆՆԵՐԻ ՆՎԵՐԸ
ԳՅՈՒՄՐԵՑԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ

յումրին առանց տնակների» հիմնադրամը մայիսի 26-ին առանձնատուն հանձնեց, երեսուն տարի շարունակ քաղաքի կենտրոնում՝ «Սուրբ Աստվածածին Յոթ Վերք» եկեղեցու հետնամասում, տեղադրված տնակի մեջ բնակվող, Մխիթարյանների ընտանիքին: Առանձնատունն անօթեւան ընտանիքի համար ձեռք էր բերվել «Սուքիասյան» բարեգործական հիմնադրամի ներդրմամբ եւ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի մասնակի համալրմամբ: Առանձնատան արժեքն ինը միլիոն դրամ էր, որից ութը միլիոնը նվիրել էր Սուքիասյանների ընտանիքին պատկանող հիմնադրամը:

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի գործադիր տնօրեն Ղարիբ Հարությունյանն այդ առիթով ասաց, որ Մխիթարյանների ընտանիքն այնքան էլ չի համակերպվել քաղաքի կենտրոնում գտնվող իրենց տնակից դուրս գալու մտքի հետ, հատկապես որ տնակի ներսում լավ հարմարություններ էին ստեղծել: Այդուհանդերձ նրանք կարողացել են բանակցել ընտանիքի հետ, համոզել նրանց ազատել տնակը:

Նոր գնված առանձնատունը նույնպես քաղաքի կենտրոնական հատվածներում է: Այդօրվա բնակարանամտին ներկա էր եւ իր ուրախությունը Մխիթարյանների ընտանիքի հետ կիսեց նաեւ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, ով վերջերս է հրաժարվել «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից: Առաջնորդ Սրբազանը շնորհակալություն հայտնեց Սարիբեկ Սուքիասյանին, ով, տեղեկանալով «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի մասին, սկզբում ցանկություն է հայտնել օժանդակել հիմնադրամին, այնուհետեւ որոշել է հինգ միլիոն դրամ փոխանցել, իսկ վերջում փոխանցել է ութը միլիոն դրամ:

«Սուքիասյան« բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները նշեցին, որ մեծ է եղել Միքայել Սրբազանի դերն այդ գործում: Վստահելով նրան՝ վերջիններս որոշել են գումար փոխանցել, որպեսզի գյումրեցի մեկ անօթեւան ընտանիքի համար բնակարան ձեռք բերվի:

Տանտերերը շատ ուրախ էին: Նրանք արդեն իսկ սկսել են առանձնատան վերանորոգման աշխատանքները:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները