Հայ տունը հայրենիքն է հայուն,
մայրենիքն է
իր լեզուին, դարբնոցն է
իր հաւատքին, կազմաւորիչ բնակավայրը՝
իր նկ արագրին:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 5 (217), մայիս 2018 թ.  


 

       

ՀՈԳԱԾՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՋԵՐՄՈՒԹՅԱՄԲ ՊԱՐՈՒՐՎԱԾ

ոցիալ-կրթական կենտրոնը, որպես մի մեծ ու բազմանդամ ընտանիք, շարունակում է ջերմությամբ ու սիրով շրջապատել բոլոր շահառուներին:

Մեր տարեցները միշտ են ուշադրության կենտրոնում: Նրանց նկատմամբ հոգատարությունը կենտրոնի աշխատակիցների եւ կամավորների գործունեության առաջնահերթ խնդիրներից է: Ապրած տարիները ոչ միայն հարուստ կենսափորձի եւ իմաստնության ձեռքբերում են ենթադրում, այլեւ դարձնում են տարեց մարդուն առավել խոցելի:

Հոգատարությունը տարեցի նկատմամբ խիստ կարեւոր է: Դա առողջ հասարակության անհրաժեշտ գրավականներից մեկն է: Այս խնդիրը լուծելուն են ուղղված այն միջոցառումնրը, որոնք կազկապերպվում են կենտրոնի տարեց շահառուների համար: Տարիքային առանձնահատկությունները եւ դրանցից բխող խնդիրները քննարկելու, անհանգստացնող թեմաների շուրջ զրուցելու եւ օգտակար խորհուրդներ ստանալու նպատակով տարեցները հանդիպեցին հոգեբան Աշոտ Հակոբյանին: Հանդիպումն անցավ եռանդուն հարցադրումների ու քննարկումների մթնոլորտում:

Կենտրոնում ապահովվում է նաեւ նրանց մշակութային ժամանցը: Ապրիլի 21-ին մեր տատիկներն ու պապիկները ներկա գտնվեցին Մուշեղ Իշխանի «Կիլիկիո արքա» պիեսի պրեմիերային, որը բեմադրել էին Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինսիտուտի Գյումրու մասնաճյուղի 4-րդ կուրսի ուսանողները: Բեմադրությունն արեւմտահայերեն էր եւ խորհրդանշում էր արեւմտահայ գրականությունը մոռացության չմատնելու կարեւորությունը: Պիեսի գլխավոր գաղափարը մարդկանց մեջ հայրենասիրության ոգին բարձրացնելն էր:

ՍՈՑԻԱԼ-ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները