Հայ տունը հայրենիքն է հայուն,
մայրենիքն է
իր լեզուին, դարբնոցն է
իր հաւատքին, կազմաւորիչ բնակավայրը՝
իր նկ արագրին:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 5 (217), մայիս 2018 թ.  


 

       

ՍՈՒՐԲ ԵՂԻԱ ՄԱՐԳԱՐԵԻ ԵՐԿԻՆՔ ՀԱՄԲԱՐՁՎԵԼԸ

ուրբ Եղիա մարգարեն երկինք համբարձվեց Ն.Ք. 9-րդ դարում: «Երբ Տերը Եղիային պտտահողմով երկինք էր բարձրացնելու, Եղիան ու Եղիսեն գնացին Գաղգաղա: Եղիան ասաց Եղիսեին. «Դու այստեղ նստիր, քանզի Տերն ինձ Բեթել է ուղարկում»: Եղիսեն ասաց. «Կենդանի է Տերը, եւ կենդանի է քո անձը, եւ ես քեզ չեմ լքի»:

Երբ նրանք եկան Բեթել, այստեղ գտնվող մարգարեների որդիներն այցելեցին Եղիսեին եւ հարցրին. «Գիտե՞ս, որ այսօր Տերը քո տիրոջը քո մոտից տանելու է»: Նա պատասխանեց. «Գիտեմ, լուռ մնացեք»: Եղիան ասաց Եղիսեին. «Դու այստեղ նստիր, քանզի Տերն ինձ Երիքով է ուղարկում»: Եղիսեն պատասխանեց. «Քանի կենդանի է Տերը եւ կենդանի է քո անձը, ես քեզ չեմ լքի»:

Երբ նրանք եկան Երիքով, այնտեղ գտնվող մարգարեների որդիները մոտեցան Եղիսեին եւ ասացին. «Գիտե՞ս, որ այսօր Տերը քո տիրոջը քո մոտից տանելու է»: Նա ասաց. «Գիտեմ. լուռ մնացեք»: Եղիան ասաց նրան. «Դու այստեղ նստիր, քանզի Տերն ինձ Հորդանան է ուղարկում»: Եղիսեն ասաց. «Քանի կենդանի է Տերը, եւ քանի կենդանի է քո անձը, ես քեզ չեմ լքի»:

Եվ նրանք երկուսով գնացին: Մարգարեների որդիներից հիսուն հոգի գնաց եւ կանգնեց հեռվում՝ Եղիայի եւ Եղիսեի դիմաց, իսկ սրանք երկուսով կանգնել էին Հորդանանի եզերքին: Եղիան առավ իր մորթե վերարկուն, ծալեց ու խփեց ջրերին: Ջրերն իրարից հեռացան այս ու այն կողմ, եւ երկուսով անցան:

Եղիան ասաց Եղիսեին. «Խնդրիր, ի՞նչ անեմ քեզ համար, քանի դեռ քեզնից չեմ բաժանվել»: Եղիսեն ասաց. «Թող քո հոգու կրկնապատիկն ինձ վրա լինի»: Եղիան ասաց. «Դժվար բան խնդրեցիր, բայց եթե քեզնից համբառնալու ժամանակ ինձ տեսնես, այդպես թող լինի, ապա թե ոչ, թող չլինի»:

Մինչ նրանք քայլում էին, մի հրեղեն կառք ու հրեղեն երիվարներ երեւացին, նրանց միմյանցից բաժանեցին, եւ Եղիան մրրիկի մեջ երկինք վերացավ (Դ Թագավորներ Բ 1-11):

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները