Հայ տունը հայրենիքն է հայուն,
մայրենիքն է
իր լեզուին, դարբնոցն է
իր հաւատքին, կազմաւորիչ բնակավայրը՝
իր նկ արագրին:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 5 (217), մայիս 2018 թ.  


 

       

ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆԸ ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲ ԵԿԵՂԵՑՈՒՄ

այիսի 10-ին, ինչպես հայոց բոլոր եկեղեցիներում, այնպես էլ Գյումրու Սուրբ Հակոբում նշվեց Համբարձման տոնը: Եկեղեցու մշակութային բաժինը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, միշտ էլ մեծ շուքով է տոնախմբում ազգային- եկեղեցական տոները: Այս տարի նույնպես բացառություն չէր:

Եկեղեցու բակում Համբարձման առիթով կազմակերպել էր տոնախմբություն, որի ընթացքում կատարվեց նաեւ վիճակահանության արարողություն: Տոնախմբության վերջում բոլոր ներկաները մասնակցեցին երեկոյան ժամերգությանը:

ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Համբարձման պատմությունը շարադրված է Նոր Կտակարանում (Մարկ. ԺԶ 19-20, Ղուկ. ԻԴ 50-53, Գործք Ա 9-11): Սուրբ Հարության մեծ եւ պատմական դեպքերից անցել էր 40 օր, որոնց ընթացքում հարուցյալ Տերը խորհրդավոր կերպով, բայց միշտ մարդկային կերպարանքով, բազմիցս երեւաց վշտաբեկ եւ հուսահատ Իր աշակերտներին` նրանց վերահաստատելով իրենց առաքելական կոչման եւ հավատի մեջ: Իրեն կենդանի ներկայացրեց նրանց առջեւ շատ ապացույցներով` քառասուն օրերի ընթացքում խոսելով Աստծո արքայության մասին:

Քրիստոսի Համբարձումը չէր նշանակում Աստծու եւ մարդու միջեւ հարաբերությունների խզում. այն եզրափակում էր Քրիստոսի միայն երկրային առաքելությունը: Ժամանակն էր երկինք բարձրանալու եւ Հոր աջ կողմում նստելու (Մարկ. ԺԶ 19), քանի որ, ինչպես Ինքն էր ասել, «եթե ես չգնամ, Մխիթարիչը չի գա ձեզ մոտ» (Հովհ. ԺԶ 7): Ուստի Տիրոջ Համբարձումը մեզ համար նաեւ Հոգեգալստյան պարգեւի պատրաստումն էր: Քրիստոս Համբարձվեց երկինք, որտեղից իջել էր Իր աստվածային զորությամբ` փրկելու մեղավորներին եւ ազատագրելու նրանց մահվան հավիտենական կապանքներից:

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆ

Միշտ եկեղեցական տոները զուգորդվել են ժողովրդական տոնախմբություններով: Համբարձման տոնին նախորդող գիշերը ժողովուրդն անվանում է Համբարձման գիշեր: Այդ օրն աղջիկները ծաղիկներ էին հավաքում եւ յոթն աղբյուրից ջուր լցնում մի ամանի մեջ: Գիշերը սափորը դնում էին դրսում, որ այն ծածկվի համբարձման գիշերվա ցողով: Հաջորդ օրը՝ Համբարձման տոնին, նստում էին բոլորակ եւ սկսում վիճակահանությունը:

Համբարձման տոնը ժողովրդին հայտնի է նաեւ «Ջան գյուլում» կամ «Վիճակ» անվանումներով: Վիճակ գցելու ավանդությունը զուգորդված է Համբարձման տոնի հետ. երբ Հուդան դավաճանությամբ դուրս մնաց Առաքյալների շարքից, վերջիններս, իրենց թիվը կրկին տասներկու դարձնելու համար, վիճակ գցեցին երկու արժանավորների` Հովսեփ Բարաբայի եւ Մադաթիայի միջեւ եւ աղոթելով ասացին. «Տե՛ր, դու որ գիտես բոլորի սրտերը, ցույց տուր այս երկուսից մեկին, որին ընտրեցիր, որպեսզի առնի վիճակն այն պաշտոնի եւ առաքելության, որից Հուդան ընկավ՝ իր տեղը գնալու» (Գործք Ա 2, 24-26):

ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները