Հայ տունը հայրենիքն է հայուն,
մայրենիքն է
իր լեզուին, դարբնոցն է
իր հաւատքին, կազմաւորիչ բնակավայրը՝
իր նկ արագրին:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 5 (217), մայիս 2018 թ.  


 

       

Ի ԼՐՈՒՄՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ

Սոցիալ-կրթական կենտրոնի կամավորական ուղղության գործունեության հիմքում կամավորներին արդի եւ պահանջված գործնական գիտելիքներով ու հմտություններով զինելն է, երիտասարդ մասնագետների եւ ուսանողների ուսուցումը՝ ի լրումն մասնագիտական կրթության: Կարողությունների զարգացման ծրագիրը նախատեսված է ողջ տարվա համար՝ նպատակ ունենալով կենտրոնի կամավորներին դարձնել մրցունակ եւ հմուտ, հետագայում՝ ժամանակակից պահանջներին համապատասխանող աշխատող, հաղորդել գործնական անհրաժեշտ գիտելիքներ եւ առավել արդյունավետ կազմակերպել նրանց կամավորական աշխատանքը:

Կարողությունների զարգացման դասընթացի առաջին երկու հանդիպումներն ընդգրկում էին կամավորական աշխատանքի ներածությունը, նպատակն ու խնդիրները, դժվար դաստիարակվող նախադպրոցական տարիքի երեխաների ու դեռահասների հետ կենտրոնում տարվող աշխատանքի առանձնահատկությունները: Կամավորների համակարգող Անի Մկրտչյանը նորեկներին ներկայացրեց այն հիմնական գաղափարները, որոնք առաջնորդող են քրիստոնեական արժեհամակարգը կրող եւ կամավորությունը որպես հոգու մղում ընկալող անձի համար՝ ջանք ու եռանդ չխնայելու եւ գիտելիքներն ու կարողություններն ի նպաստ համայնքայի զարգացման եւ հանրօգուտ աշխատանքի ծառայեցնելու համար:

Քննարկվեցին թիմային աշխատանքի առավելությունները, հանրության վերաբերմունքը, ինչպես նաեւ այն խոչընդոտներն ու հենասյուները, որոնք ուղեկից են գործունեության այս տեսակին:

Սոցիալ-կրթական կենտրոնի բազմաբնույթ ծրագրերին լիարժեք մասնակցելու համար անհրաժեշտ է քաջատեղյակ լինել այն մեթոդներին ու մոտեցումներին, որոնք կիրառվում են հատկապես երեխաների տարբեր տարիքային եւ որոշակի առանձնահատկություն ունեցող խմբերի հետ աշխատանքում: Այս հարցում եւս մեր կամավորներն այսուհետ կլինեն իրազեկ ու պատրաստված՝ շնորհիվ այն ուղեցույց-դասերի, որ ստացան կարողությունների զարգացման դասընթացի շրջանակում:

ՍՈՑԻԱԼ-ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները