Հայ տունը հայրենիքն է հայուն,
մայրենիքն է
իր լեզուին, դարբնոցն է
իր հաւատքին, կազմաւորիչ բնակավայրը՝
իր նկ արագրին:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 5 (217), մայիս 2018 թ.  


 

       

ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԶԱՐԴԵՐԸ
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ

իրակի թեմի «Ճռճռան» գրատունն արդեն յոթն ամիս է, ինչ ծավալում է իր գործունեությունը Գյումրի քաղաքում եւ շատերի կողմից է հասցրել սիրվել ու ճանաչվել:

Հաճախ են լինում այցելություններ Երեւանից եւ այլ քաղաքներից, հետաքրքրվում են գրատան անվան հետ կապված պատմությամբ եւ գրատան գործունեությամբ:

Շատ ժամանակ հաճախորդները քայլում են գրատանը՝ փորձելու համար, թե հատակի հատ-կապես որ մասն է ճռճռում եւ, անկախ տարիքից, բոլորի մոտ ժպիտ է առաջանում ձայնի առկայությունից:

Տարբեր լրագրողներ են այցելում, ունկնդրում գրատան անվան պատմությունը, նյութեր հրապարակում: Դպրոցականների համար եւս սիրելի վայր է գրատունը: Նրանք այցելում են իրենց ուսուցիչների հետ, նվերներ ընտրում օլիմպիադաների հաղթողների եւ այլ նախաձեռնությունների ու հանդիսությունների համար: Գրեթե բոլոր տոների առիթով գյումրեցիները «Ճռճռան»-ից են նվերներ գնում:

Նախկին հաճելի ավանդույթը ներկայում եւս շարունակվում է, երբ մարդիկ, տարբեր առիթներով ժամադրվելիս, պայմանավորվում են հանդիպել «Ճռճռան»-ի մոտ:

Կան հաճախորդներ, ովքեր արդեն քաջ գիտեն, թե որ պահարանում ինչ բովանդակության գիրք կամ հուշանվեր է գտնվում:

Գրատանը կազմակերպվում են գրական ընթերցումներ, նոր հրատարակված գրքերի շնորհանդեսներ, նոր ապրանքատեսակների ցուցահանդես-վաճառքներ:

«Ճռճռան» գրատունը վերջերս շիրակցիներին ներկայացավ նոր նախաձեռնությամբ, որ է «ՀայԱր» անվանումը կրող ապրանքանիշի զարդերի նոր տաղավարի բացումը, ուր կազմակերպվեց, օգտագործված փամփուշտներից պատրաստված, ինքնատիպ զարդերի գարուն-ամառ 2018 նոր հավաքածուի ցուցահանդես-վաճառքը: Գյումրեցի արվեստագետ Արտակ Թադեւոսյանի եւ նրա կնոջ՝ Հայարփիի կողմից ներկայացվող այս ապրանքատեսակն արդեն հայտնի է դարձել շատ երկրներում:

Մահվան գործիք հանդիսացող զինամթերքն արվեստագետի ձեռքում վերափոխվում է գեղեցիկ կախազարդերի, ապարանջանների, թեւնոցների, ականջօղերի, մատանիների եւ խաչերի: Ներկայացված ողջ տեսականին ձեւավորված է հայկական զարդանախշերով:

Միջոցառման ընթացքում առաջին երեք գնորդին վարպետի կողմից հանձնվեցին անակնկալ նվերներ:

Զարդերի հեղինակի արվեստի գործերը խաղաղության, սիրո եւ բարօրության կոչ են հայ ազգին:

Գրատան այցելուներն իրենց գոհունակությունն են հայտնում Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանին՝ Գյումրի քաղաքին «Ճռճռան» պարգեւելու համար:

ԼԵՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԱՐՄԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները