Հայ տունը հայրենիքն է հայուն,
մայրենիքն է
իր լեզուին, դարբնոցն է
իր հաւատքին, կազմաւորիչ բնակավայրը՝
իր նկ արագրին:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 5 (217), մայիս 2018 թ.  


 

       

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ

այիսի 11-ին սոցիալ-կրթական կենտրոնը հյուրընկալեց «Դի-ՎԻ-Վի Ինթերնեյշնալ»-ի Հորդանանի, Մոլդովայի, Ուկրաինայի եւ Բելառուսի գրասենյակների ներկայացուցիչներին: Ուսուցողական այցի ընթացքում գործընկերները ծանոթացան կենտրոնի գործունեությանը, մեծահասակների կրթության ոլորտում իրականացված ծրագրերին եւ մասնագիտական ուսուցումների արդյունքում գրանցած զգալի հաջողության փորձին:

Հորդանանցի գործընկերների համար հատկապես հետաքրքիր էին աշխատանքի արդյունավետության այն բանալիները, որոնք նպաստում են կենտրոնի ծավալուն գործունեության հաջող ընթացքին: Առանձնակի ներկայացվեց նաեւ «Դի-ՎԻ-Վի Ինթերնեյշնալ»-ի հայաստանյան գրասենյակի եւ սոցիալ-կրթական կենտրոնի բազմամյա բեղմնավոր ու արգասաբեր համագործակցության փորձը, համատեղ ծրագրերի առաջընթացն ու զարգացումն ինչպես նախորդ տարիների ընթացքում, այնպես էլ ակնկալիքներն ու տեսլականն ապագայի համար:

Հյուրերը ներկա գտնվեցին նաեւ «Թխվածքների պատրաստում եւ ձեւավորում» դասընթացի մասնակիցների վարպետության դասին՝ բացահայտելով Գյումրվա «յաղլի»-ի պատրաստման գաղտնիքները:

ՍՈՑԻԱԼ-ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները