Հոգեւորականը ո՛չ իշխանության կողմից պետք է լինի, ո՛չ էլ՝ ժողովրդի: Հոգեւորականը պետք է լինի ճշմարտության կողմից...
 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊԻՍԿՈՊՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 4 (216), ապրիլ 2018 թ.  


 

       

Լրահոսից

1 ապրիլի - Հարություն Տյառն մերո Հիսուսի Քրիստոսի: Ս. Յոթվերք մայր եկեղեցում, տոնի ուրախ առիթով, մատուցվեց զատկական Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Միքայել եպս. Աջապահյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, Սրբազան Հայրն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի զատկական պատգամը:

2 ապրիլի - Հիշատակ մեռելոց: Ս. Աստվածածին եկեղեցում մեռելոցի Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը:

7 ապրիլի - Ավետումն Ս. Աստվածածնի: Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց Ավետման Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանի: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, տոնի խորհուրդը մեկնող քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

8 ապրիլի - Կրկնազատիկ կամ Նոր կիրակի: Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը:

Նույն օրն Առաջնորդ Սրբազան Հայրը եղավ Ս. Հակոբ եկեղեցում, ուր օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Վարուժան քհն. Տերտերյանը:

15 ապրիլի - Կանաչ կիրակի: Ս. Յոթվերք եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Տ. Շիրակ ավ. քհն. Առաքելյանի: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա սուրբգրային ընթերցվածը մեկնող քարոզ խոսեց Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը:

22 ապրիլի - Կարմիր կիրակի: Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավ. քհն. Հակոբյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնող քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

Նույն օրը Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանն այցելեց Ս. Նշան եկեղեցի, ուր Սուրբ Պատարագ մատուցեց Տ. Նշան քհն. Պանֆյորովը:

24 ապրիլի - 103-րդ տարելից Մեծ եղեռնի: Ս. Յոթվերք եկեղեցում մատուցվեց ոգեկոչման Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Փավստոս քհն. Սարգսյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնող քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

29 ապրիլի - Տոն երեւման Ս. Խաչի: Ս. Յոթվերք եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Տ. Փավստոս քհն. Սարգսյանի: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները