Հոգեւորականը ո՛չ իշխանության կողմից պետք է լինի, ո՛չ էլ՝ ժողովրդի: Հոգեւորականը պետք է լինի ճշմարտության կողմից...

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊԻՍԿՈՊՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 4 (216), ապրիլ 2018 թ.  


 

       

ԳԱՐՆԱՆ ԲՈՒՅՐԸ «ՀԵՔԻԱԹ»-ՈՒՄ

պրիլի 5-ը հեքիաթցիների համար իսկապես հեքիաթային էր. «Հեքիաթ» էին այցելել, երեխաների կողմից շատ սիրված, գայլն ու աղվեսը, Մաշան ու արջը, խելացի ու բանիմաց ագռավը, զատիկներ, ծաղիկներ, թիթեռներ... մի խոսքով՝ գարունն իր ողջ հեքիաթային հմայքով:

Բայց մեր հերոսները մոռացել էին իրենց գարնանային հանդեսին հրավիրել Սառցե թագուհուն, ով, նեղացած ու խռոված, ամեն ինչ անում էր, որպեսզի խանգարի ու չթողնի, որ գարունը գա: Սակայն մեր տաղանդավոր փոքրիկներն իրենց երգերով ու պարերով, բանաստեղծություններով հալեցրին Սառցե թագուհու սիրտը, եւ վերջապես գարունը եկավ, եկավ, որ կյանքում էլ բոլոր փոքրիկներին ջերմացնի ու անհոգ մանկության բազում անմոռաց պահեր պարգեւի:

Իսկ այս հանդեսը միանշանակ անմոռաց ու գեղեցիկ էջ էր մեր սաներից յուրաքանչյուրի մանկական կենսագրության մեջ:

ԱՆԻ ՍԱՐԳՍՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները