Հոգեւորականը ո՛չ իշխանության կողմից պետք է լինի, ո՛չ էլ՝ ժողովրդի: Հոգեւորականը պետք է լինի ճշմարտության կողմից...

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊԻՍԿՈՊՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 4 (216), ապրիլ 2018 թ.  


 

       

«ՊԱՏԱՐԱԳ ԱՍՏՈՒԾՈՅ ՀՈԳԻ ԽՈՆԱՐՀ»
ԱՍՏՎԱԾԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾՃԱՆԱՉՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԸ

Սկիզբը` նախորդ համարներում

յդ իսկ պատճառով, երբ թշնամին սպառնաց Աստծո իջման վայրին եւ հայրենիքի սրտին` Էջմիածնին, «խենթերը գտան հնար» (Պ. Սեւակ), եւ եղավ Սարդարապատի հրաշքը: Դարձյալ աստվածասիրության եւ հայրենասիրության միաձուլումը եւ դարձյալ հաղթանակ` ավաղ, ցանկալիից շատ ավելի ուշ:

Արցախյան գոյամարտի ժամանակ մոռացության մատնված աստվածասիրության ու հայրենասիրության մղումները նորից հորձանք տվեցին, եւ նորից հաղթանակով պսակեցին մեր ճակատները:

Ուստի միանշանակ է, որ հային ի վերուստ տրված են երկու առաքինությունների` աստվածասիրությանն ու հայրենասիրությանը, հավատարիմ լինելու եւ մնալու առաքելությունը, քանզի եզակի է մեր ծնունդը, եզակի` մեր պատմությունը, եզակի պետք է լինի նաեւ մեր ապագան:

Մնում է որոշել եւ հաստատագրել, թե որն է հայրենիքի հասկացողությունը: «Հայրենիքը ոչ միայն անցեալն ու ներկան է, այլեւ գալիքը… հայրենիքը խորացող էութիւն է. արտաքին նուաճում չէ, այլ` ինքնանուաճում, ինքնամշակում» (Գ. Նժդեհ), ավելացնենք` ինքնաճանաչում: Ըստ այդմ՝ հայրենիքը միայն այս պահին մեր զբաղեցրած տարածքը չէ, այլ նաեւ այն տարածքները, որոնք անցյալում եղել են հայինը եւ գալիքում նույնպես լինելու են: Այլ կերպ ասած՝ հայրենիքն այն է, ինչ քո անանձնական սեփականությունն ես համարում:

Ես այս ճշմարտությունը խորապես զգացի, երբ անցած տարիներին երիցս այցելեցի Արեւմտյան Հայաստան, Կիլիկիա եւ Փոքր Հայք: Հակառակ առարկայական դաժան ու ցավալի իրականության, ես այդպես էլ չկարողացա ինքս ինձ համոզել, որ այն իմ սեփականությունը չէ, իմ հայրենիքը չէ: Զարմանալի էր եւ տարօրինակ, սակայն ես ամենուրեք ինձ տեր զգացի եւ երբեք` օտար հյուր: Այդ զգացողությունը սենտիմենտալիզմի արդյունք չէր, այլ մի ներքին ինտուիտիվ զգացումի, որը բացատրել ոչ մի կերպ չեմ կարող եւ ի վիճակի չեմ: Բայց մի բանում վստահ եմ. «կորուսյալ հայրենիքում» ես հասկացա եւ ըմբռնեցի տարածքից ու ժամանակից դուրս հայրենիքի հասկացողությունը:

Այդ առումով առավել անչափելի տարողություն է մեր հոգեւոր հայրենիքը` մեր դավանանքն ու եկեղեցին, որը դարձյալ հնարավոր չէ սահմանափակել ինչ-որ տարածքի եւ ժամանակի պարունակներում, եւ հնարավոր է զգալ կրկին ենթագիտակցական ներըմբռնողականությամբ:

«Որքան վսեմ է ժողովրդի հասկացողությունը հայրենիքի մասին, այնքան զորավոր է նրա երկիրը, նրա հայրենասիրությունը» (Գ. Նժդեհ):

Սակայն հայրենասիրության մասին խոսելիս պետք է նաեւ որոշակի զգուշավորություն ցուցաբերել, քանզի լիակատար կերպով համաձայն ենք անգլիացի հրապարակախոս Սեմուել Ջոնսոնի հետեւյալ հաստատման հետ. «Հայրենասիրությունը սրիկաների վերջին հանգրվանն է»:

Հայրենասիրությունը բնականաբար առավել պետք է դրսեւորվի եւ դրսեւորվում է ճակատագրական պահերին. նույն ճակատագրական պահից էլ սովորաբար օգտվում են սրիկաները:

Շարունակելի

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները