Հոգեւորականը ո՛չ իշխանության կողմից պետք է լինի, ո՛չ էլ՝ ժողովրդի: Հոգեւորականը պետք է լինի ճշմարտության կողմից...

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊԻՍԿՈՊՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 4 (216), ապրիլ 2018 թ.  


 

       

«ՓՈՔՐ ՄԻ ԵՒ ՈՉ ԵՒՍ ՏԵՍԱՆԻՑԷՔ ԶԻՍ ԵՒ ԱՊԱ
ՍԱԿԱՒԻՔ ՄԻ ԵՒ ՏԵՍԱՆԻՑԷՔ ԶԻՍ»
ՄԵՐ ՏԻՐՈՋ ՀՐԱՇԱՓԱՌ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

«Մեծահրաշ այս խորհուրդ աւանդութեամբ առ մեզ հասեալ, զոր հոգւոյ լուսատու ի պաշտպանէն իւրմէ լուալ, թե տօն մեծ է այսօր»:
ՇԱՐԱԿՆՈՑ

իսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը Քրիստոնեական Եկեղեցու մեծագույն տոներից է եւ արտահայտում է Աստվածորդու տնօրինական առաքելության ու մարդու փրկագործության նախախնամ խորհուրդը: Քրիստոնեական տոների շարքում Ս. Հարությունն առանձնահատուկ տեղ է գրավում, եւ գուցե դա բացատրվում է նաեւ նրանով, որ այն մեզ ավանդվել է դեռեւս առաքելական ժամանակներից: Այդ օրվա կատարվածը դարձավ ու մնում է ամեն ինչի առանցքն ու կենտրոնը:

Ամեն ինչ ունի սկիզբ ու ավարտ, բայց, Հիսուսի Հարությամբ բացահայտված, Տիրոջ սերը հավերժ է: Այդ ամենը կատարվել է, ուստի հուսահատվելու որեւէ պատճառ չկա, այլ կա հույս տածելու հաստատուն ու ճշմարիտ պատճառ, քանզի «Քրիստոս հարյավ, իսկ դեւերն ընկան, Քրիստոս հարյավ եւ հրեշտակները ցնծում են…» ¥Սուրբ Հովհ. Ոսկեբերան¤:

Հետեւաբար Քրիստոսի Հարությունը մեզ հույս է տալիս, որ եթե հետեւենք քրիստոնեական վարդապետությանը, կատարենք պատվիրանները, հավատանք Աստվածորդուն, Ով Իր վրա կրեց ողջ մարդկության մեղքերը, ապա մենք եւս հարություն կառնենք ու հավիտենական կյանք կժառանգենք: Այսպիսով՝ Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարությամբ ավարտվեց փրկության մեծ խորհուրդը:

Այդ Հարությամբ վկայվեց, որ Հիսուս Քրիստոս է ճշմարիտ Աստված, Քավիչն ու Փրկիչը համայն մարդկության: Իր մահից հետո Քրիստոս իջավ դժոխք եւ խորտակեց մահը. «Ո՞ւր է մահ քո հաղթությունը, ո՞ւր է գերեզման, քո խայթոցը» ¥Ա Կոր. ԺԵ 55¤:

Իր Հարությամբ Քրիստոս օրհնեց մարդկանց համընդհանուր հարությունը, որ լինելու է մեծ դատաստանի օրը: Արդ՝ թող փրկի մեզ Քրիստոս եւ Իր Հարության շնորհիվ արժանացնի նրան, ինչին հուսում եւ հավատում ենք:

ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ «ՉԷ ԱՍՏ, ԱՅԼ ՅԱՐԵԱՒ»

1 ապրիլի: «Ուրախ լեր, Սուրբ Եկեղեցի», քանզի, մահվամբ մահը հաղթած, Քրիստոսի կենսագործող, լուսափայլ Հարության շունչը վերստին խնկում է ողջ տիեզերքը՝ բոլորին պարգեւելով կյանք՝ ապրելու քրիստոնեական սեր, մահից չսոսկալու հավատք եւ անմահությանը ձգտող հույս: Քրիստոսի Հարությամբ կյանքի խավարը փարատվեց, եւ մահը պարտվեց՝ ծնունդ տալով անմահությանը, որ դարձավ հոգեւոր փրկության երաշխիք:

Գյումրու Ս. Յոթվերք, Ս. Նշան, Ս. Հակոբ, Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Հռիփսիմե եկեղեցիների զանգերի ղողանջներն ավետեցին Ս. Հարության Սուրբ եւ անմահ Պատարագի սկիզբը:

Առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում օրվա պատարագիչն էր Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, պատարագիչ Սրբազան Հայրն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի զատկական պատգամը:

ՀԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ

2 ապրիլի: Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում առավոտյան մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ի հիշատակ համորեն ննջեցելոց: Օրվա պատարագիչն էր Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը:

Հավարտ Սուրբ Պատարագի կատարվեց հոգեհանգստյան կարգ:

ԱԼՎԱՐԴ ԿԱԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները