Յարութիւնը սահուն, հանդարտ, անյուզական հեշտակեցութիւն չէ: Յարութիւնը կ’ենթադրէ փորձը տառապանքին: Յարութիւնը կ’անցնի խաչի ճանապարհով, բայց կ’անդրանցնի խաչը:

 
 
ԳԱՐԵԳԻՆ
Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 3 (215), մարտ 2018 թ.  


 

       

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Լուսո Խորան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում բոլոր կանանց եւ շնորհավորում մարտի 8-ի տոնական առիթով:

Նշանակալի այս տոնը եւս մեկ առիթ է՝ վերարժեւորելու մեր ժողովրդի կյանքում կանանց՝ մեր մայրերի, քույրերի ու դուստրերի անուրանալի դերակատարությունը: Դարեր շարունակ հայ կինն է ոգեշնչել ու խանդավառել մեր քաջորդիներին՝ չնահանջող արիությամբ մարտնչելու մեր հայրենիքի, նվիրական մեր ընտանիքների, ազգային ու հոգեւոր սրբությունների պահպանման համար:

Սիրելինե՛ր, Մեր մաղթանքն է, որ հարատեւ եւ ամուր մնաք սիրո ու նվիրումի ձեր կատարյալ առաքինության մեջ, որովհետեւ այս շնորհներն են աղբյուրը երջանկության, ստեղծագործության եւ կյանքի առաջընթացի, գոյության գրավականը` ընտանիքի, ազգի եւ պետության: Նոր հաջողություններ ենք մաղթում ընտանեկան, ազգային ու պետական կյանքում ներդրվող ձեր նվիրական ջանքերին եւ իրականացում՝ ձեր բարի իղձերին:

Աղոթում ենք, որ Բարձրյալ Աստված Սուրբ Հոգու շնորհները հեղի ձեր եւ ձեր ընտանյաց անդամների կյանքից ներս, պարգեւի երջանիկ եւ ուրախ կյանքի տարիներ՝ Իր Սուրբ Աջի հովանու ներքո խնամելով եւ պահպանելով ձեզ, շնորհելով բյուր օրհնություններ եւ ամենայն բարիք:

Շնորհք, սէր եւ խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ, ընդ ամենեսեանդ. ամէն:

                                     Օրհնությամբ`

ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները