Յարութիւնը սահուն, հանդարտ, անյուզական հեշտակեցութիւն չէ: Յարութիւնը կ’ենթադրէ փորձը տառապանքին: Յարութիւնը կ’անցնի խաչի ճանապարհով, բայց կ’անդրանցնի խաչը:
 
ԳԱՐԵԳԻՆ
Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 3 (215), մարտ 2018 թ.  


 

       

Լրահոսից

4 մարտի - Տնտեսի կիրակի: Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում, ձեռամբ Տ. Շիրակ ավագ քհն. Առաքելյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Հընթացս սրբազան արարողության՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնող քարոզ խոսեց Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը:

Նույն օրը Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս Աջապահյանն այցելեց Գյումրու տուն-ինտերնատ, ուր, հանդիսությունների սրահում, ձեռամբ Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ:

11 մարտի - Դատավորի կիրակի: Առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը: Սրբազան արարողության ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող քարոզ խոսեց Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը:

17 մարտի - Տոն Ս. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանաց եւ վիրապ մուտքի: Ս. Աստվածածին եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց եւ, «Հայր մեր»-ից առաջ, տոնին համահունչ քարոզ խոսեց Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը:

Նույն օրը Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, ձեռամբ Տ. Եզնիկ քհն. Գալստյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ, հընթացս որի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնեց եւ հանգամանալից քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

18 մարտի - Գալստյան կիրակի: Ս. Աստվածածին եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը:

25 մարտի - Ծաղկազարդ: Սուրբ Յոթվերք եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավագ քհն. Առաքելյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնող քարոզ խոսեց Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը:

29 մարտի - Ավագ հինգշաբթի: Հիշատակ մեր Տիրոջ Վերջին ընթրիքի: Սուրբ Յոթվերք եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, ընթերցվեց Ս. Բարսեղի ճառը:

31 մարտի - Ճրագալույց Սուրբ Զատկի: Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ քարոզ խոսեց պտարագիչ Տեր Հայրը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները