Յարութիւնը սահուն, հանդարտ, անյուզական հեշտակեցութիւն չէ: Յարութիւնը կ’ենթադրէ փորձը տառապանքին: Յարութիւնը կ’անցնի խաչի ճանապարհով, բայց կ’անդրանցնի խաչը:

 
ԳԱՐԵԳԻՆ
Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 3 (215), մարտ 2018 թ.  


 

       

ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ.
ԷՆԶԵԼՅԱ ԲՈՐԻԿՅԱՆ

ստված բոլորին սիրով է ստեղծել, բայց մարդիկ տարբեր են իրենց աշխարհայացքով, դժվարությունները հաղթահարելու հաստատակամությամբ, ելք փնտրելու եւ թունելի վերջում լույսը տեսնելու կարողությամբ:

Էնզելյան այն քչերից է, ովքեր, տրտնջալու եւ հուսահատվելու փոխարեն, իրենց սեփական ուժերին են վստահում եւ, թեկուզ փոքրիկ, բայց ինքնուրույն քայլերով են շարժվում առաջ: Վարսահարդարի մասնագիտությունը երիտասարդ կինը ձեռք է բերել՝ սոցիալ-կրթական կենտրոնի մասնագիտական ուսուցումներին մասնակցելով:

Կենտրոնն Էնզելյայի համար հարազատ վայր է, որտեղից նա սկսել է իր կյանքի նոր՝ պայծառ, ապագայի հանդեպ լավատեսությամբ լեցուն եւ հուսադրող փուլը: Արդեն մեկ տարի է, ինչ աշխատում է վարսահարդարման սրահում, ունի մշտական հաճախորդներ, ովքեր սիրում են Էնզելյային ոչ միայն որակյալ աշխատանքի, այլեւ բարեհամբույր ու կենսախինդ բնավորության համար:

Աշխատանքն օգնում է հոգալ որդուն՝ փոքրիկ Հայկին անհրաժեշտ ծախսերը: Մայրիկի նման՝ Հայկն էլ է շատ սիրում սոցիալ-կրթական կենտրոնը. այստեղ են նրա գունագեղ փոքրիկ աշխարհը, ընկերները, սիրելի մանկավարժներն ու, ընդհանրապես, առօրյան: Հայկը «Հեքիաթ»-ի սաներից է, եւ նրա համար իսկական հեքիաթ է ամեն օր տեսնել իր ուրախ ու ժպտադեմ մայրիկին, կենտրոնում ստանալ օգտակար ու անհրաժեշտ գիտելիքներ եւ, ամենակարեւորը, անսահման ջերմություն ու սեր:

ԵՍԹԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները