Յարութիւնը սահուն, հանդարտ, անյուզական հեշտակեցութիւն չէ: Յարութիւնը կ’ենթադրէ փորձը տառապանքին: Յարութիւնը կ’անցնի խաչի ճանապարհով, բայց կ’անդրանցնի խաչը:

 
ԳԱՐԵԳԻՆ
Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 3 (215), մարտ 2018 թ.  


 

       

Տոն առաջիկա

ԿՐԿՆԱԶԱՏԻԿ ԿԱՄ ՆՈՐ ԿԻՐԱԿԻ

ատկին հաջորդող կիրակին կոչվում է Նոր կիրակի կամ Կրկնազատիկ:

Հիսուս, հարությունից հետո, հաճախակի առիթներով երեւում էր աշակերտներին եւ ուրիշների: Մի օր էլ, երբ աշակերտները, հրեաներից սարսափելով, հավաքված էին, դուռ-պատուհան փակած, մի վերնատան մեջ, հանկարծ երեւաց Հիսուս: Այնտեղ էր նաեւ Թովմաս Առաքյալը, ով հարության օրը, ինչպես նաեւ նրանից հետո, չէր տեսել Հիսուսին եւ ասել էր, որ մինչեւ իր մատը չմխրճի Նրա կողը, չի հավատա Վարդապետի Հարությանը:

Երբ Թովմաս Առաքյալը տեսնում է Հիսուսին, քննում եւ ստուգում է Նրա խոցված տեղերն ու նոր միայն հավատում է: Եկեղեցին այս հիշատակը, որպես նավակատիք Զատկի, կատարում է Նոր կիրակիին: Հույներն այս կիրակին կոչում են Թովմայի կիրակի:

Կիրակին կամ Կյուրակեն հունարեն բառ է եւ նշանակում է Քրիստոսի Հարությանը նվիրված օր: Սկզբնական կամ վաղ շրջանում տարածված չէր կիրակի բառը, այլ գործածական է Միաշաբաթը՝ որպես շաբաթվա առաջին օր: Քրիստոս մեռյալներից հարություն առավ Միաշաբաթ օրը: Հետագայում է, որ Միաշաբաթի փոխարեն տարածում գտավ հունական կիրակին:

Կիրակի օրվա համար Առաքելական 34 կանոններից երկրորդը հետեւյալ հրահանգն է տալիս. «Բոլոր կիրակի օրերը տոն լինեն եւ պաշտոն կատարվի: Կարդացվեն նաեւ մարգարեական ու առաքելական թղթերը, ամենից հետո կարդացվի Ավետարանը եւ Սուրբ Պատարագ մատուցվի»:

Քրիստոնյաների համար կիրակին հանգստի օր է: Ոմանք, հետեւելով եբրայական օրենքին, շաբաթ օրը պահում են հանգստի օր եւ կոչվում են «շաբաթապահ»:

Զատկվա հաջորդ կիրակին կոչվում է Նոր կիրակի կամ Կրկնազատիկ՝ որպես Փրկչի Հարության տոնին հաջորդող առաջին կիրակի:

Նոր կիրակիից սկսյալ՝ առավոտյան եւ երեկոյան, ժամերգության սկզբում եւ վերջում կարդացվում են Ավետարաններ:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները