Յարութիւնը սահուն, հանդարտ, անյուզական հեշտակեցութիւն չէ: Յարութիւնը կ’ենթադրէ փորձը տառապանքին: Յարութիւնը կ’անցնի խաչի ճանապարհով, բայց կ’անդրանցնի խաչը:

 
ԳԱՐԵԳԻՆ
Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 3 (215), մարտ 2018 թ.  


 

       

ՄԵՆԹԱԼ ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ. ՀԱՋՈՂԱԿ ԼԻՆԵԼՈՒ
ՃԱՊՈՆԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ

արդկային մտավոր կարողությունների արտահայտումը սահմանափակող շրջանակների վերացումը, այլ կերպ ասած՝ ավելիին ու կատարելությանը հասնելու բոլոր ժամանակների բաղձալի ձգտումը տարբեր քաղաքակրթությունների իմաստուններին մղել է ելքեր փնտրել եւ լուծումներ գտնել:

Այդպիսի մի լուծում է մենթալ թվաբանության ճապոնական մեթոդը, ինչն օգնում է զարգացնել երեխաների մտավոր ունակությունները, ձեւավորել արագ կողմնորոշվելու կարողություն, մտքի ճկունություն եւ հետագայում մրցունակ մասնագետ դառնալու իրական հնարավորություն է տալիս: Այս մեթոդը վարժեցնում է երեխաների տեսողական հիշողությունը, նպաստում մտավոր կարողությունների բացահայտմանն ու ուշադրության կենտրոնացմանը:

Մենթալ թվաբանության պարապմունքներին հաճախելու հնարավորություն ունեն նաեւ գյումրեցի երեխաները: 2018 թվականի հունվարից Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի հյուրընկալ հարկի տակ գործում է «Կառլ Գաուս» զարգացման կենտրոնը: Մանկավարժ Աննա Կարապետյանը կարեւորում է այն հանգամանքը, որ մեթոդն օգնում է երեխաների աշխարհըմբռնման եւ այլընտրանքային մտածելակերպ ձեւավորելու հարցում:

Կենտրոն կարող են հաճախել 5-13 տարեկան թվաճանաչ երեխաներ, ովքեր թվերի միջոցով բացահայտելու են բոլորովին մեկ այլ՝ նոր եւ գունագեղ աշխարհ:

ԵՍԹԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները