Յարութիւնը սահուն, հանդարտ, անյուզական հեշտակեցութիւն չէ: Յարութիւնը կ’ենթադրէ փորձը տառապանքին: Յարութիւնը կ’անցնի խաչի ճանապարհով, բայց կ’անդրանցնի խաչը:

 
ԳԱՐԵԳԻՆ
Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 3 (215), ապրիլ 2018 թ.  


 

       

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԽՈՐՎԻՐԱՊ ԵՎ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ

«Այսօր երկայնոցն ընդ մեզ տօնախմբելով զյիշատակ սուրբ վարդապետացն, որք լուսաւորեցին զհաւատոյ մանկունս, եւ ընդ հրեշտակացն դասս վերակարգեցան»:
ՇԱՐԱԿՆՈՑ

ստծո օգնությամբ եւ թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանի օրհնությամբ, Զարիկ Իգիթյանի ու Ժաննայի նախաձեռնությամբ, կատարվեց մի խումբ հավատացյալների իղձը: Նրանք ուխտագնացության մեկնեցին Լուսավորչի վիրապը, այնտեղ, ուր հազարամյակներ առաջ Արարատից իջնելով՝ Նոյը զոհասեղան էր կանգնեցրել՝ փառաբանելով Աստծուն իր եւ իր ընտանիքի փրկության համար:

Յուրաքանչյուր ուխտավոր մի նվիրական փափագ ուներ՝ տեղ հասնել եւ տեսնել մեծ Սրբի չարչարանաց վիրապը սեփական աչքերով, ծնկի գալ եւ զգալ այդ սուրբ հողը:

ԽՈՐՎԻՐԱՊՈՒՄ

Օրն արեւոտ էր, ինչպես ուխտավորների հոգիները: Ինչպիսի՜ խանդավառություն էր տիրում, ինչպիսի՜ սպասում… երկար ձգվող ճանապարհն ի վերջո ուխտավորներին հասցրեց, Արարատի հովանու ներքո, կանաչ դաշտերի մեջ խրոխտ վեր խոյացած, չքնաղ Խորվիրապ վանական համալիր: Նրանք երկյուղով իջան այն վիրապը, ուր Ս. Գրիգոր Լուսավորիչը տասներկու կամ ավելի երկարաձիգ տարիներ անցկացրեց, ում շնորհիվ մենք այսօր քրիստոնյա ենք:

Ըստ Գրիգոր Տաթեւացու՝ Լուսավորչի տասներկու չարչարանքներն ունեն հոգեւոր խորհուրդ: «Նախ մարդն ունի 12 զգայարաններ, որոնք ապականվել էին Ադամի մեղանչումով: Ըստ այդմ՝ Գրիգորը, 12 չարչարանքներից յուրաքանչյուրով, որոնցից ամեն մեկը կապված է որեւէ զգայարանի հետ, մաքրեց դրանք ապականությունից: Նաեւ Քրիստոսի 12 առաքյալներից յուրաքանչյուրը նահատակվել է մյուսներից տարբերվող չարչարանքներով: Եվ Ս. Գրիգոր Լուսավորիչն այս 12 չարչարանքներից յուրաքանչյուրը կրել է՝ դառնալով 12 առաքյալներին չարչարանակից»:

Հենց այստեղից ճառագեց հավիտենական Լույսը՝ լուսավորելու համար հայոց ազգը: Ուխտավորները ներկա գտնվեցին մատուցվող Սուրբ եւ անմահ Պատարագին: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Ներսես աբղ. Հարությունյանը: Ապա նրանք իրենց հավատքի մոմերը վառեցին աղոթասացությամբ՝ Բարձրյալից հայցելով բարերար շնորհներով գթալ Իր արարածներին ու հայոց աշխարհին:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ

Ուխտավորների հաջորդ հանգրվանն աստվածակառույց Սուրբ Էջմիածինն էր, Ս. Գրիգորի առաքելության անդրանիկ պտուղը: Միածնաէջ տաճարում նրանք աղոթք առաքեցին առ լույսի աղբյուր եւ բարության բաշխիչ Տերը, խնդրեցին, որ, Իր անբավ մարդասիրությամբ, գթա ներկաներին եւ, մինչ կատարածն աշխարհի, Սուրբ Էջմիածնից չպակասեն երկնային շնորհն ու աստվածային լույսը:

Ուխտավորները եղան նաեւ Ս. Գայանե, Ս. Հռիփսիմե եւ Շողակաթ եկեղեցիներում, մոմեր վառեցին եւ աղոթք բարձրացրին առ Աստված:

Ուխտավորները հարազատ քաղաք վերադարձան՝ լեցուն աստվածային սիրով ու զորությամբ, հոգեպես զորացած ու թեթեւացած:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՍԵԴԱ ԳԱԼՈՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները