Յարութիւնը սահուն, հանդարտ, անյուզական հեշտակեցութիւն չէ: Յարութիւնը կ’ենթադրէ փորձը տառապանքին: Յարութիւնը կ’անցնի խաչի ճանապարհով, բայց կ’անդրանցնի խաչը:

 
ԳԱՐԵԳԻՆ
Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 3 (215), մարտ 2018 թ.  


 

       

ՎԱՐԴԱՊԵՏԱԿԱՆ ԹԵԶԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

արտի 1-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ վարդապետական թեզի բանավոր պաշտպանություն:

Մասնավոր վարդապետական աստիճան ստանալու համար «Քահանայության եւ քահանայագործության կանոնական-եկեղեցական ընկալումները միջնադարյան Հայաստանում՝ ըստ «Կանոնագիրք Հայոց»-ի» վերնագրով թեզ պաշտպանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Երեմիա աբեղա Աբգարյանը:

Հանձնախումբը նախագահում էր Տավուշի թեմի Առաջնորդ Տ. Բագրատ եպս. Գալստանյանը: Հանձնախմբի անդամներից ներկա էին Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը, Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգեւոր տեսուչ, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Տ. Անուշավան եպս. Ժամկոչյանն ու Մայր Աթոռի հոգեւոր-կրթական հաստատությունների վերատեսուչ Տ. Գեւորգ եպս. Սարոյանը:

Պաշտպանության սկզբում ներկաներին ողջունեց հանձնախմբի նախագահ Բագրատ Սրբազանը: Այնուհետեւ թեզի վերաբերյալ գրախոսությամբ հանդես եկավ փ. գ. դ. Հակոբ Քեոսեյանը: Ապա Հայր Երեմիան ներկայացրեց իր վարդապետական թեզը եւ ընտրված նյութի այժմեականությունը` պատասխանելով նաեւ հանձնախմբի անդամների ու ներկաների հարցերին:

Հավարտ բանավոր պաշտպանության՝ քննիչ հանձնախումբը դրական եզրակացություն տվեց կատարված աշխատանքի առնչությամբ եւ արժանի համարեց Հոգեշնորհ Տ. Երեմիա աբեղա Աբգարյանին շնորհելու մասնավոր վարդապետության աստիճան:

Վարդապետական թեզի պաշտպանությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Գեւորգյան հոգեւոր ճեմարանի սաներ եւ այլ հրավիրյալներ:

Առաջիկա օրերին, Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ, ձեւավորված ավանդության համաձայն, Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կատարվեց մասնավոր վարդապետական աստիճանի տվչության արարողությունը:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները