Յարութիւնը սահուն, հանդարտ, անյուզական հեշտակեցութիւն չէ: Յարութիւնը կ’ենթադրէ փորձը տառապանքին: Յարութիւնը կ’անցնի խաչի ճանապարհով, բայց կ’անդրանցնի խաչը:

 
ԳԱՐԵԳԻՆ
Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 3 (215), մարտ 2018 թ.  


 

       

FLY-Ի ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑԸ ԳՅՈՒՄՐԻ

FLY կազմակերպությունը, հանձինս տնօրեն Կարոլին Սամուելյան-Կուզոյանի, կազմակերպության երիտասարդական բաժնի տնօրեն Ալինա Սամուելյանի եւ Դամասկոսի հայոց թեմի Առաջնորդ Տ. Արմաշ եպս. Նալբանդյանի, կրկին այցելեցին Գյումրի՝ շարունակելու FLY-ի մարդասիրական եւ աստվածահաճո գործը:

FLY-ի անձնակազմը (Կարոլին Սամուելյան-Կուզոյան, Ալինա Սամուելյան, Արմաշ Սրբազան, FLY-Հայաստան՝ Արմինե Մարգարյան, Հռիփսիմե Պալյան), աշխատանքային նախնական պլանավորումից հետո, սկսեց տնայցերը: Վերջիններս այցելեցին, նախապես արդեն ընտրված, եւ ուսումնասիրված տասնինը նոր ընտանիքների Գյումրիում եւ հինգ ընտանիքի Վանաձորում: Տնայցերի ընթացքում անձնակազմը հետաքրքվեց ընտանիքների կարիքներով, նրանց ծանր ու հուսալքված ապրելակերպով:

Ցուցակագրվեց յուրաքանչյուր ընտանիքի կարիքներին համապատասխան գնումների ցանկ: Գյումրի քաղաքի տարբեր խանութներից ընտրվեցին նվերներ (հագուստ, կոշիկ, հողաթափ, ներքնաշոր, դպրոցական պայուսակներ, գրենական պիտույքներ, նկարչական պարագաներ, խաղալիքների շքեղ տեսականի, դեղորայք, չորս ամսվա համար նախատեսված սնունդ, տնտեսական պարագաներ եւ այլն): Փոխհատուցվեցին նաեւ վարձով բնակվող ընտանիքների մի քանի ամսվա վարձավճարները:

FLY-ի ներկայացուցիչներն այցելեցին Գյումրու Երեխաների տուն-ինտերնատ եւս՝ իրենց հետ տանելով անհրաժեշտ պարագաներ ու սպասված նվերներ:

Հաջորդ այցելությունը «Հույս» մանկատունն էր, ուր FLY-ը նույնպես հերթական նվիրատվությունը կատարեց:

Մանկատան երեխաները ցանկալի հյուրերին, նախորդ անգամվա նման, իրենց շնորհակալությունը հայտնեցին գեղարվեստական գողտրիկ հայտագրով:

ԼԵՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները