Յարութիւնը սահուն, հանդարտ, անյուզական հեշտակեցութիւն չէ: Յարութիւնը կ’ենթադրէ փորձը տառապանքին: Յարութիւնը կ’անցնի խաչի ճանապարհով, բայց կ’անդրանցնի խաչը:

 
ԳԱՐԵԳԻՆ
Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 3 (215), մարտ 2018 թ.  


 

       

ՄԵԾ ՊԱՀՔԸ ԵՎ ՄԻՋԻՆՔԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԸ

ուն Բարեկենդանից հետո սկսվում է յոթշաբաթյա Մեծ պահքը, որն ավարտվում է Զատիկով: Այս երկարատեւ պասն ինքնամաքրման, ինքնազոհողության, զսպման ու ժուժկալության ժամանակաշրջան է:

Մեծ պահքին, ապաշխարող մարդու օրինակով, ցույց է տրվում ողջ մարդկության ճանապարհորդությունն Աստծուց դեպի Աստված: Յուրաքանչյուր անհատ խորհրդանշում է ողջ մարդկությունը, որ դուրս մնաց Դրախտից, ապա մատնանշվում է այն ուղին, որով վերստին պիտի արժանանա նույն փառքին:

Ապաշխարության միջոցով է, որ պիտի վանենք մեր մեջ ապրող փարիսեցուն՝ մեզ վերածելով մաքսավորի, ով Տիրոջ առջեւ չանտեսեց իր մեղքերը՝ անկեղծ աղոթքով հայցելով. «Աստված իմ, քավի՛ր ինձ, մեղավորիս» ¥Ղուկ. ԺԸ 13¤:

Մարդը հոգի է ու մարմին եւ պարտադրված է, մինչեւ մահ, պահքի մեջ այս երկուսն ունենալ: Առանց մեկի՝ մյուսը տկար կլինի: Հոգեւոր եւ մարմնավոր պահքերը պիտի միահյուսված լինեն՝ օգտակար եւ ճիշտ պտուղ տալու համար:

ՄԻՋԻՆՔԻ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Տնտեսի կիրակիից հետո՝ Մեծ պահքի 24-րդ օրը կոչվում է Միջինք եւ հիշեցնում է, որ պահքը հասել է իր կեսին: Այն նշվում է չորրորդ շաբաթվա չորեքշաբթի օրը: Այս տարի մարտի 7-ին էր:

Միջինքին չկան եկեղեցական հատուկ արարողություններ, չնայած որ հնում, Հայաստանի ողջ շրջաններում, միջինքի նախորդ օրը եկեղեցիներում թասի մեջ ջուր եւ ձեթ էին լցնում, որում մինչեւ առավոտ վառվում էր խաչաձեւ պատրույգը: Դա կոչվում է լիճք: Լիճքի ջրով պատրաստվում էր միջինքի կարկանդակի խմորը: Չափահաս աղջիկները վերցնում էին գաթա, հալվա եւ գնում իրենց ընկերուհիների տները: Միասին հավաքվելով՝ կատարում էին «Քառասուն մանկունք» արարողությունը: Քառասուն անգամ քառասուն ծնրադրում էին՝ ասելով. «Քառասուն մանուկ, քառասուն մանկանց բարեխոս…»:

Միջինքի թխվածքը ձեթով բաղարջ է՝ մեջը դրամ, խաչ, ուլունք կամ թղթի վրա գրված սաղմոսներ: Միջինքի ուտեստներ էին համարվում նաեւ կուտապը, թթվեպասը, օձի թթուն, թոփիկը, մախոխապուրը, պասուց տոլման եւ այլն:

Այդ օրվա արարողություններից էր նաեւ «Պուպուշիկ» քշելը: Կանայք տան մեջ ամենուրեք սուր երկաթով խաչեր էին դնում՝ ասելով՝ «Պուպուշիկ դուրս»: Պուպուշիկը երեւակայական էակ է, որի բնութագիրն այսպիսին է. գանգրահեր, ճարպիկ ու փոքր սատանայաճուտ:

Միջինքը նաեւ ազդարարում է գարնան գալուստը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները